22Նյմ
Արտոնյալ պայմաններով ծառայություններ Ամերիաբանկի նորաբաց «Քոչար» մասնաճյուղում
Ամերիաբանկը բացեց նոր` «Քոչար» մասնաճյուղը Երևան քաղաքում /հասցե` Վահրամ Փափազյան փող, 8 շենք, «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոն/:
Կարևորելով հաճախորդին հասանելի լինելու հանգամանքը` Ամերիաբանկը շարունակում է զարգացնել և ընդլայնել օնլայն ծառայությունների շրջանակը և միաժամանակ ընդլայնում է նաև երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի շարքը: Նորաբաց «Քոչար» մասնաճյուղը Բանկի չորրորդ մասնաճյուղն է, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը:
«Քոչար» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղում մինչև 2018թ. մարտի 31-ը:
Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.
- Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.
- Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում.
- մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:
«Քոչար» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: