Արտոնյալ պայմաններով ծառայություններ Ամերիաբանկի նորաբաց «Քոչար» մասնաճյուղում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Նյմ

Արտոնյալ պայմաններով ծառայություններ Ամերիաբանկի նորաբաց «Քոչար» մասնաճյուղում

Ամերիաբանկը բացեց նոր` «Քոչար» մասնաճյուղը Երևան քաղաքում /հասցե` Վահրամ Փափազյան փող, 8 շենք, «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոն/: 

Կարևորելով հաճախորդին հասանելի լինելու հանգամանքը` Ամերիաբանկը շարունակում է  զարգացնել և ընդլայնել օնլայն ծառայությունների շրջանակը և միաժամանակ ընդլայնում է նաև  երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի շարքը:  Նորաբաց «Քոչար» մասնաճյուղը Բանկի չորրորդ մասնաճյուղն է, որն  աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթը  7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: 

«Քոչար» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղում մինչև 2018թ. մարտի 31-ը

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.

  • Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.  
    • Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
    • Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
    • Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
  • Նոր ֆիզիկական անձի  հաշիվ բացելու դեպքում.
    • մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
    • Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում: 

 «Քոչար»  մասնաճյուղի տարածքում  տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով  կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ: 

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: