Հայտնի է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր մրցանակակիրը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Օգս

Հայտնի է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր մրցանակակիրը

Հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ Սամմիթի գլխավոր գործընկեր Ամերիաբանկը շնորհեց նաև «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Ժյուրիի քվեարկության միաձայն արդյունքով հաղթող է ճանաչվել ANIX ստարտափը: Հաղթող թիմը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր:

Նշենք, որ Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների և հյուրերի, որոնց թվում էին 100 ստարտափներ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Երեք մրցութային օրերի ընթացքում անցկացվեց 7 մրցույթ, մասնակից ստարտափներից 18 թիմ արժանացավ տարբեր մրցանակների:  Դրամական մրցանակներից բացի մի շարք մասնակիցներ ստացան նաև խորհրդատվական ծառայության մատուցման և  վերապատրաստումների հրավերներ:

Սամմիթի ընթացքում կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, գործել է նաև «CampFire Talks» ձևաչափը, որին մասնակցություն ունեցավ նաև Ամերիաբանկը, մասնավորապես` Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպե՞ս կարող են ընկերությունները կազմակերպել էլեկտրոնային առևտուր:

Յոթօրյա տևողությամբ Սամմիթի մասնակիցները հնարավորություն ունեցան  ձեռք բերել նոր ընկերներ, ստեղծել գործընկերական հարաբերություններ, հարստացնել գիտելիքները և վայելել հանգիստը Սևանի ափին: