Ամերիաբանկի և Visa-ի հետ համատեղ արշավը՝ Visa քարտապանների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Հնվ

Ամերիաբանկի և Visa-ի հետ համատեղ արշավը՝ Visa քարտապանների համար

Հարգելի' հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ 2016թ. դեկտեմբերի 26-ից մինչև ս.թ. հունվարի 28-ը Դուբայում անցկացվող գնումների փառատոնի շրջանակներում Ամերիաբանկը և Visa-ն իրականացնում են «Visa անհավանական գործարքներ» համատեղ արշավը:
Արշավից կարող են օգտվել Դուբայում Գնումների փառատոնին մասնակցող Ամերիաբանկի բոլոր Visa քարտապանները:
Գնումների փառատոնի ընթացքում Visa քարտապանները կարող են օգտվել բազմաթիվ շահավետ առաջարկներից. մասնավորապես գնել էլեկտրոնիկա, հանրահայտ բրենդների ապրանքներ, ավտոմեքենաներ և մի շարք այլ ապրանքներ մինչև 80% զեղչով:

Նշենք, որ գնումների փառատոնի ընթացքում Բանկի Visa քարտապանները կարող են ստանալ նաև 25 % զեղչ Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցից օգտվելիս: