10Ապր
Հայտարարություն Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի վերաբերյալ
«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի 2017 թվականի ապրիլի 10-ի թիվ 03-1/17/03 որոշմամբ հրավիրվում է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 25-ին, ժամը 15.00-ին, ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 9 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարչական շենքում:
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2016թ. տարեկան ֆինանսական հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի և շահույթների ու վնասների հաշվետվության հաստատումը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2016թ. ստացված շահույթի բաշխման քննարկումը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի կանոնակարգի փոփոխությունները
- Այլ հարց/եր/
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա: