Հայտարարություն Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Ապր

Հայտարարություն Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի վերաբերյալ

«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի 2017 թվականի ապրիլի 10-ի թիվ 03-1/17/03 որոշմամբ հրավիրվում է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 25-ին, ժամը 15.00-ին, ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 9 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարչական շենքում:
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

  1. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2016թ. տարեկան ֆինանսական հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի և շահույթների ու վնասների հաշվետվության հաստատումը
  2. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2016թ. ստացված շահույթի բաշխման քննարկումը
  3. «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի կանոնակարգի փոփոխությունները
  4. Այլ հարց/եր/

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա: