Դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Հնվ

Դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

Պարտատոմսերը կտեղաբաշծվեն հետևյալ պայմաններով. 

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

5,000,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

50,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

27 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

9,75%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ, դրա առաջին լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հուլիսի 22-ի Թիվ N 1/408Ա որոշմամբ, իսկ երկրորդ լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. նոյեմբերի 27-ի Թիվ N 1/631Ա որոշմամբ:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043120372900 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:  Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ

 

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0010,

Վազգեն Սարգսյան փողոց 2

Հեռ.` (374 10) 56 11 11

Ֆաքս` (374 10) 51 31 33

Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am

Կայք-էջ` www.ameriabank.am