Դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Փտվ

Դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

Հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

10,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

100,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

27 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

4,75%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ, դրա առաջին լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հուլիսի 22-ի Թիվ N 1/408Ա որոշմամբ, իսկ երկրորդ լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. նոյեմբերի 27-ի Թիվ N 1/631Ա որոշմամբ:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացումների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0010,

Վազգեն Սարգսյան փողոց 2

Հեռ.` (374 10) 56 11 11

Ֆաքս` (374 10) 51 31 33

Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am

Կայք-էջ` www.ameriabank.am