Հայտարարություն էլ. փոստով անվտանգության կոդերի ստացման մասին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Դկտ

Հայտարարություն էլ. փոստով անվտանգության կոդերի ստացման մասին

Արդեն իսկ գործող 3D secure համակարգում կատարվել են լրացումներ: Հիշեցնում ենք, որ համակարգի միջոցով այն կայքերում, որտեղ տեղադրված է Verified by Visa կամ Secure Code նշանը, Ձեր առցանց գործարքներն ապահովված են 3D Secure տեխնոլոգիայով: Դա նշանակում է, որ ցանկացած գործարք կատարելիս բանկում գրանցված Ձեր հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով հաճախորդը ստանում է մեկանգամյա անվտանգության կոդ, որի մուտքագրման դեպքում միայն գործարքը բարեհաջող իրականացվում է: Ուրախ ենք տեղեկացնել, որ 2017 թ. դեկտեմբերի 26-ից սկսած օնլայն վճարումներ կատարելիս 3D Secure համակարգի կոդերը բացի SMS հաղորդագրությամբ ստանալուց Ամերիաբանկի հաճախորդները ստանալու են նաև բանկում գրանցված իրենց էլեկտրոնային փոստի հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով խնդրում ենք համոզվել, որ բանկում գրանցված Ձեր էլեկտրոնային փոստին հասանելիություն ունեք միայն Դուք, հակառակ դեպքում Դուք կարող եք փոխել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն` օնլայն/մոբայլ բանկինգի միջոցով համապատասխան հրահանգ ուղարկելով կամ մոտենալով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

Եթե Դուք ցանկանում եք շարունակել ստանալ գաղտնաբառերը միայն SMS ծառայության միջոցով, Դուք կարող եք ապաակտիվացնել էլ. փոստով դրանց ստացումը օնլայն/մոբայլ բանկինգի միջոցով կամ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:

Ինչպես նաև հայտնում ենք, որ նշված ամսաթվից տվյալ ծառայությունն արդեն հասանելի է լինելու նաև Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար ունեցող ԱրՔա քարտատերերի համար: