Հարգելի´ հաճախորդ,
Մեր ծառայությունների սպասարկման որակի շարունակական բարելավման, մասնավորապես՝ հերթերի կրճատման և Ձեր ժամանակի խնայման նպատակով առաջարկում ենք կանխիկի մուտքագրում կատարելիս օգտվել Ամերիաբանկի վճարային տերմինալներից՝ առանց որևէ միջնորդավճարի գանձման:
Միջնորդավճար չի գանձվելու նաև մասնագետ-գանձապահի միջոցով կատարվող ստորև նշված գործարքների համար՝
- բոլոր տեսակի միջնորդավճարների գանձման նպատակով կանխիկի մուտքագրում
- ՀՀ Պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ նոտարական գրասենյակների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների և պետական այլ մարմինների հաշիվներին կատարվող փոխանցումների նպատակով կանխիկի մուտքագրում
- այլ գործարքների հետ միաժամանակ իրականացվող կանխիկի մուտքագրում
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվներին մասնագետ-գանձապահի միջոցով մինչև 50,000 ՀՀ դրամ կանխիկ միջոցների մուտքագրման համար սահմանված է 500 ՀՀ դրամ միջնորդավճար՝ ս/թ հոկտեմբերի 01-ից` բացառությամբ վերոնշյալ երեք կետերի:
Ֆիզիկական անձ հաճախորդների համար սահմանված սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մանրամասների և հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` www2.ameriabank.am, բանկի ցանկացած մասնաճյուղ` աշխատանքային օրերին, ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 («Շենգավիթ», և «Կոմիտաս» մասնաճյուղեր), «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար» և «Երիտասարդական» մասնաճյուղեր ամեն օր` ժամը 10:30-21:15, իսկ «Սայաթ-Նովա» մասնաճյուղ կարող եք այցելել աշխատանքային օրերին, ժամը 9:30-21:15, շաբաթ օրերին` ժամը 10:00-21:15, կիրակի օրերին` 10:30-21:15:
Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ