30Օգս
«Ուրախ դպրոց» մրցույթ
Ամերիաբանկը հայտարարում է «Ուրախ դպրոց» մրցույթ (Մրցույթ) Բանկի` Facebook.com սոցիալական կայքում (Ֆեյսբուք) գրանցված պաշտոնական էջում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Բանկի պաշտոնական էջում տեղադրված մրցույթի մասին հայտարարության մեկնաբանությունների դաշտում ներկայացնել դպրոցական տարիներին Ձեր, Ձեր ուսուցիչների կամ դասընկերների կողմից արված հետաքրքիր և զվարճալի արտահայտություն (մեկնաբանություն):
Մեկնաբանությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
- Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա:
- Մրցույթի մասնակցությունն անվճար է:
- Մեկ անձի կողմից ներկայացվող մեկնաբանությունների քանակի սահմանափակում չկա:
- Մրցույթին ներկայացվող մեկնաբանությունը պետք է պարունակի Մրցույթի մասնակցի, նրա ուսուցչի կամ դասընկերոջ կողմից արված արտահայտություն, մեջբերում և լինի դպրոցական թեմաների վերաբերյալ:
- Մրցույթին ներկայացվող մեկնաբանությունները չպետք է պարունակեն վիրավորական խոսքեր և արտահայտություններ կամ ունենան ոչ պատշաճ բովանդակություն: Նշված պայմանին չբավարարող մեկնաբանությունները կհեռացվեն, և դրանց հեղինակները Մրցույթին մասնակցել չեն կարողանա:
Մրցույթի պայմանները
- Մեկնաբանությունների դաշտում կատարվող բոլոր մեկնաբանությունները ֆիլտրվում են, ընդ որում` ստուգվում է մեկնաբանության համապատասխանությունը Մրցույթի պայմաններին: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրում չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված մեկնաբանությունների հեղինակները Մրցույթին մասնակցել չեն կարողանա:
- Մրցույթի պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների շրջանակներում ներկայացված մեկնաբանություններից 2-ը Մրցույթի արդյունքներով ընտրվելու են որպես հաղթող մեկնաբանություններ: Ընդ որում՝ հաղթող մեկնաբանություններից մեկը դառնալու է Ֆեյսբուքում իրական օգտատերերի կողմից առավելագույն թվով like հավաքած մեկնաբանությունը, իսկ մյուս հաղթող մեկնաբանությունն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ https://www.random.org/ կայքի միջոցով:
- Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. սեպտեմբերի 4-ին (մինչև ժամը՝ 24:00-ը ներառյալ):
- Մրցույթին մասնակցելու նպատակով մեկնաբանությունները կարող են ներկայացվել ս.թ. օգոստոսի 30-ից՝ (Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից սկսած) մինչև ս.թ. սեպտեմբեր 3-ը (ժամը՝ 24:00-ը) ներառյալ: Մրցույթին ներկայացված մեկնաբանությունների՝ like հավաքելու համար վերջնաժամկետը սահմանվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 3-ը (ժամը՝ 24:00-ը) ներառյալ:
- Մրցույթին մասնակցելու համար պարտադիր նախապայման է հանդիսանում մինչև Մրցույթի արդյունքների ամփոփումը Մրցույթի մասնակցի կողմից Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հավանելը («like»):
- Մրցույթին մասնակցելու համար պարտադիր նախապայման է հանդիսանում նաև մեկնաբանությունը հրապարակելու պահի դրությամբ մասնակցի կողմից Մրցույթի հայտարարության մեկնաբանությունների դաշտում իր ընկերներից մեկին նշելը («tag»), ով նույնպես կարող է ներկայացնել մեկնաբանության իր տարբերակը: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից նշված օգտատերը, ով կներկայացնի Մրցույթի պայմաններին համապատասխանող մեկնաբանություն, նույնպես կստանա մրցանակ:
Մրցանակներ
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մեկնաբանությունները ներկայացրած մասնակիցները կստանան նվեր՝ Amazon Kindle 6 eReader Black մոդելի էլեկտրոնային գրքերի ընթերցիչ: