27Ապր
Հայտարարություն տոն օրերի աշխատանքային ժամերի վերաբերյալ
Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին գործելու են միայն «Ամերիաբանկ» ՓԲԸ «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Երիտասարդական» և «Քոչար» մասնաճյուղերը, իսկ կոնտակտային կենտրոնը գործելու է ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-16:00, ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-16:00:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը և այլ մասնաճյուղերը վերոնշյալ օրերին չեն գործելու:
Վճարային քարտերի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 շուրջօրյա հեռախոսահամարով:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը հաճախորդների համար հասանելի կլինեն, սակայն վերը նշված օրերի ընթացքում իրականացված գործարքները կմշակվեն և դրանց ընթացք կտրվի հաջորդող աշխատանքային օրը՝ 02.05.2018թ-ին, բացառությամբ՝ ֆիզիկական անձ հաճախորդների ներբանկային փոխանցումների, մասնավորապես.
- Համապատասխան ֆիզիկական անձ հաճախորդի Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և դրամով, և արտարժույթով` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով:
- Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին փոխանցումներ ՀՀ դրամով` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարի չափով:
- Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե հաշվին /քարտին բավարար միջոցներ լինեն և պատշաճ լրացված լինեն գործարքի բոլոր վավերապայմանները, այդ թվում՝ ստացողի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Բանկի սպասարկման ամբողջական ցանցին, ներառյալ՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին, կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ