Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղըի բացումը ՄԵԳԱՄՈԼ ՄԱՍԻՎ առևտրի կենտրոնում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
12Դկտ

Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղըի բացումը ՄԵԳԱՄՈԼ ՄԱՍԻՎ առևտրի կենտրոնում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի Նոր-Նորք մասնաճյուղի բացումը: Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, հյուրեր և այլ անձինք:

Բացմանը հրավիրված էին նաև Բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարված «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» մրցույթի հաղթողները, ովքեր ստացան մրցանակ Power Bank, ինչպես նաև որոշ ժամանակ առաջ Նոր-Նորքում մասնաճյուղ բացելու առաջարկով հանդես եկած հաճախորդներ, ովքեր հատուկ հրավերք էին ստացել մասնակցելու մասնաճյուղի բացմանը:

Նորաբաց «Նոր-Նորք» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Երևանում, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում: Այն Բանկի թվով վեցերորդ մասնաճյուղն է Երևանում, որն  աշխատելու է հատուկ գրաֆիկով` շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15՝ այսպիսով հնարավորինս հասանելի լինելով իր հաճախորդներին: «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը:  

 

Տեսաձայնագրությունը՝ այստեղ: