12Դկտ
Ամերիաբանկի նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ նոր հաճախորդներին
Ամերիաբանկը շարունակաբար զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի շարքը:
Նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Երևանում, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում: Այն Բանկի թվով վեցերորդ մասնաճյուղն է Երևանում, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով` շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15՝ այսպիսով հնարավորինս հասանելի լինելով իր հաճախորդներին: «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը:
Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.
- Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
- Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:
«Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: