22Հկտ
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի հրավեր
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ` 2019թ. ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի սկզբնական հավաստագրման 2020-2021 թվականներին համապատասխանության աուդիտների անցկացման նպատակով։
Հայտ ներկայացնող ընկերությունը պետք է՝
- հավատարմագրված լինի Եվրոպական հավատարմագրման համագործակցության միության լիիրավ անդամներից որևէ մեկի կողմից,
- համապատասխանի ISO/IEC 17021-1 ստանդարտի պահանջներին (Կառավարման համակարգերի աուդիտի և հավաստագրման ծառայություններ մատուցող մարմինների համար սահմանված համապատասխանության գնահատման պահանջներ),
- ունենա ISO/IEC 27001 ստանդարտով (Տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության տեխնիկայի, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի պահանջներ) աուդիտ անցկացնելու մասնագիտացում և ֆինանսական ոլորտում ունենա նշված տեսակի աուդիտի իրականացման փորձ:
Աուդիտը պետք է անցկացվի պայմանագրի կնքումից հետո 1 ամսվա ընթացքում:
Վկայականը պետք է տրամադրվի աուդիտն ավարտելուց և Կատարողի հետ համաձայնեցված էական անհամապատասխանությունները (առկայության դեպքում) վերացնելուց և/կամ ոչ էական թերությունները վերացնելու ծրագիրը ներկայացնելուց հետո առավելագույնը 14 օրացուցային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան 2019թ-ի փետրվարի 28-ը:
Հավելյալ տեղեկատվություն գնառաջարկի ներկայացման համար
- Կազմակերպության անվանումը` «Ամերիաբանկ» ՓԲԸ
- Կազմակերպության վեբ-կայք`www.ameriabank.am
- Կազմակերպության աշխատակցիների ընդհանուր թիվը`825
- Աշխատակազմի բաշխվածությունն ըստ տարածքների (մոտավոր) (http://ameriabank.am/infrastructure.aspx?lang=28)
- Երևան` 753
- Մարզեր` 72
- Գործող վկայական`
- ISO 9001:2015
- Նախկինում ISO/IEC 27001 հավաստագրի առկայություն` ՈՉ
Գնառաջարկներն (հայտերը) անհրաժեշտ է ներկայացնել tenders@ameriabank.am էլ փոստով, PDF և WORD տարբերակներով:
Գնառաջարկները պետք է ներառեն բոլոր պահանջվող կորպորատիվ փաստաթղթերը, ինչպես նաև մրցույթին մասնակցող յուրաքանչյուր աուդիտորի մասնագիտական փորձի նկարագրությունը:
Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 5-ը, ժամը 18-00 (GMT +4):
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0015, Վ Սարգսյան 2
Հեռ.` (374-10) 56-11-11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Աշխեն Գրիգորյանին ( գնումների ավագ մասնագետ) Ashkhen.Grigoryan@ameriabank.am էլ. հասցեով: