11Դկտ
Տեխնիկական խնդիրներ Ամերիաբանկի POS տերմինալներով անկանխիկ գործարքներ կատարելիս
Հարգելի՛ հաճախորդներ
Վերջին օրերին առևտրային որոշ կետերում առաջանում են տեխնիկական խնդիրներ Ամերիաբանկի POS տերմինալներով անկանխիկ գործարքներ կատարելիս: Տեղեկացնում ենք, որ խնդիրը պայմանավորված է կապի օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող բջջային ցանցի արդիականացման աշխատանքներով (մանրամասները հետևյալ հղմամբ` https://www.mts.am/Individual-ustomers/news/detail/2018/11/02/Network-modernization):
Ինչպես տեղեկացանք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեր գործընկերներից՝ հանրապետության ողջ տարածքում ընկերությունը ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում՝ առավել որակյալ ծառայություններ ապահովելու և բաժանորդների կարիքները բավարարելու նպատակով:
Մենք դիմել ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեր գործընկերներին և ստացել հավաստիացում, որ աշխատանքները կիրականացվեն այնպես, որպեսզի բաժանորդներին պատճառվող հնարավոր անհարմարությունը և ժամանակավոր խափանումների հավանականությունը հասցվի նվազագույնի:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար: