18Հկտ
Եվրոպական Ներդրումային Բանկի ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում
Եվրոպական Ներդրումային Բանկը (EIB), որը հանդիսանում է Եվրոպական Միության ֆինանսական կազմակերպությունը, շարունակում է իր ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում` ֆինանսավորման հատուկ պայմաններ ապահովելով ՀՀ ձեռնարկությունների համար: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարկավորվող կազմակերպությունները կարող են ստանալ ֆինանսական առավելություն` օգտվելով ներդրումային ծրագրի արտոնյալ պայմաններից:
Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործող ձեռնարկությունները կարող են օգտվել գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման նպատակով տրամադրվող ֆինանսավորումից հետևյալ պայմաններով.
- Ֆինանսավորման արժույթ` ՀՀ դրամ
- Ֆինանսավորման անվանական տոկոսադրույք` 9 - 9.5%
- Ֆինանսավորման փաստացի տոկոսադրույքը` 9.7-13.9%
- Ֆինանսավորման ժամկետ` 6-90 ամիս, մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:
Ծրագրից կարող են օգտվել բոլոր այն մասնավոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը, ինչպես նաև այն խոշոր կազմակերպությունները, որոնց համախառն աշխատակիցների քանակը մեծ է 250-ից և չի գերազանցում 3,000-ը:
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: