27Մյս
Հանգստյան օրերի աշխատանքային գրաֆիկ
տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 28-ին և 29-ին «Սայաթ-Նովա» մասնաճյուղը (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք) սպասարկում կիրականացնի ժամը 10:00-15:30: Հանգստյան բոլոր օրերին կարող եք օգտվել նաև ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար», «Նոր Նորք» և «Դալմա» մասնաճյուղերից:
Հարգելի´ հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 28-ին և 29-ին «Սայաթ-Նովա» մասնաճյուղը (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք) սպասարկում կիրականացնի ժամը 10:00-15:30:
Հանգստյան բոլոր օրերին կարող եք օգտվել նաև ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար», «Նոր Նորք» և «Դալմա» մասնաճյուղերից:
Ձեր քարտի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ Կոնտակտային Կենտրոնը, ինչպես նաև Zangi հավելվածը գործում են 24/7 ռեժիմով: Վարկերի մարումները, կոմունալ վճարումները և ֆիզիկական անձանց ներբանկային փոխանցումները կկատարվեն օնլայն ռեժիմով: Մյուս բոլոր գործարքները կմշակվեն և դրանց համապատասխան ընթացք կտրվի հանգստյան օրերին հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 31.05.2021թ-ին:
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: