Հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների ներկայացման նոր եղանակ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
27Մրտ

Հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների ներկայացման նոր եղանակ

Սիրելի հաճախորդներ, հոգ տանելով Ձեր մասին` Ամերիաբանկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հետ ներդրել է անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների և դիմումների ներկայացման նոր եղանակ։

Սիրելի հաճախորդներ,

 

Հոգ տանելով Ձեր մասին` Ամերիաբանկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) հետ ներդրել է անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման վարկերի գծով վճարված տոկոսագումարների վերաբերյալ հարկային մարմնին տրամադրվող տեղեկանքների և դիմումների ներկայացման նոր եղանակ։ 

2020 թ. առաջին եռամսյակում վճարված տոկոսագումարների վերաբերյալ բանկից ֆիզիկապես տեղեկանք ստանալու և ՊԵԿ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։Տեղեկանքը Բանկի կողմից անմիջապես ՊԵԿ ուղարկելու համար անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել Ինտերնետ/Մոբայլ բանկ համակարգերի միջոցով:

Տոկոսագումարների վերադարձման նպատակով ՊԵԿ ներկայացման ենթակա այլ փաստաթղթերի առկայության պարագայում դրանք կարող եք հարկային մարմին ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի) ստորագրված և սկանավորված ուղարկել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռավար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով դիմումի հետ միասին պարտադիր ներկայացման ենթակա է նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տեսաներածված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։