Ինչպե՞ս պետք է կատարել վարկերի և ապառիկ ֆինանսավորման գծով մարումները վարկային արձակուրդի ավարտից հետո - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
26Մյս

Ինչպե՞ս պետք է կատարել վարկերի և ապառիկ ֆինանսավորման գծով մարումները վարկային արձակուրդի ավարտից հետո

Հարգելի´ հաճախորդներ,

 

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և Բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում էր կայացրել  ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հանդիսացող իր բոլոր հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն: Մասնավորապես, վարկային արձակուրդի շրջանակում  մենք հաճախորդներին հնարավորություն էինք ընձեռել այդ ժամանակահատվածի մարումները կատարել վարկային արձակուրդի ավարտից հետո` առանց հավելյալ տոկոսագումարների, տուժանքների կամ լրացուցիչ վճարների։ Վարկային արձակուրդից օգտվելու կարգը և պայմանները մանրամասն ներկայացվել են «վարկային արձակուրդի» վերաբերյալ համապատասխան հրապարակային հայտարարությամբ:

Եթե օգտվել եք վարկային արձակուրդից, ապա կարող եք  վարկային արձակուրդի ընթացքում Ձեր պայմանագրի գծով  չվճարված  վճարային պարտավորության գումարը` Ձեր իսկ նախընտրությամբ, վճարել միանվագ կամ մաս առ մաս` ըստ ստորև ներկայացված պայմանների:

Նշենք, որ եթե մինչ հունիս ամսվա Ձեր համապատասխան պարտավորության առաջիկա մարման օրը Դուք ամբողջությամբ չմարեք վարկային արձակուրդի շրջանում չվճարված վճարային պարտավորությունները, ապա դա կդիտարկվի որպես վճարումները մաս առ մաս կատարելու նախընտրություն:

Եվ այսպես, եթե Դուք ունեք մարման ժամանակացույցով վարկ, վարկային քարտ կամ օվերդրաֆտ, որի ներքո օգտվել եք վարկային արձակուրդից և նախընտրում եք  մաս առ մաս վճարման տարբերակը, Ձեզ համար կգործեն հետևյալ պայմանները.

Չվճարված գումարի վճարման եղանակ և պայմաններ

Չվճարված գումարի մարումները հնարավորինս հարմարավետ դարձնելու համար մենք Ձեզ հնարավորություն ենք ընձեռում մարումները կատարել հավասարաչափ վճարումներով առաջիկա 7ամիսների ընթացքում (հունիս-դեկտեմբեր)` սկսած հունիս ամսվա՝ Ձեր սկզբնական պայմանագրով սահմանված մարման օրվանից։

Համաձայն մեր նախնական հայտարարության՝ սահմանված ժամկետում չվճարված գումարը մարելու դեպքում  դրանց նկատմամբ լրացուցիչ գումարներ չեն հաշվարկվի։

Միանվագ կարգով կամ նշված ժամկետներում մարումները չիրականացնելու դեպքում գումարները կդիտարկվեն ժամկետանց և կկիրառվեն Ձեր պայմանագրով նախատեսված տույժերը, տուգանքները և պատասխանատվության այլ պայմանները:

Մարման ժամանակույց

Մենք Ձեզ համար հասանելի կդարձնենք վարկային արձակուրդի շրջանում չվճարված գումարների մարումների առանձին ժամանակացույց և մարման համար նախատեսված վարկային առանձին կոդ` ապահովելով, որ այս ժամանակահատվածի մարումների մանրամասն հաշվարկները և չափերը Ձեզ համար լինեն հասկանալի և պարզ:

Վարկային կոդ

Վարկային արձակուրդի շրջանում չվճարված վարկային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ կլինի կիրառել հատուկ այդ գումարների մարման նպատակով Բանկի կողմից Ձեզ ուղարկվելիք վարկային կոդը: 

Վարկերի այլ մարումներ

Վարկային պայմանագրով սահմանված մյուս բոլոր վճարումները, որոնք կապված չեն վարկային արձակուրդի հետ, պետք է շարունակվեն կատարվել մինչ այդ Ձեր պայմանագրով համաձայնեցված գործող կարգով /ներառյալ` վարկային պայմանագրում նշված վարկային կոդով/, չափով և պայմաններով:

ԱՔՌԱ վարկային զեկույցում չվճարված գումարի արտացոլում

Ձեր ֆինանսական պարտավորություններն արտացոլող «ԱՔՌԱ» վարկային զեկույցում վարկային արձակուրդի ընթացքում վճարված վարկային պարտավորության գումարները կներկայացվեն առանձին տողով, և Դուք հնարավորություն կունենաք հետևելու նաև այդ գումարների մարման ընթացքին: Այս գումարները չեն համարվում առանձին վարկային պայմանագրից բխող ինքնուրույն պարտավորություններ, պարզապես արտացոլվում են առանձնացված։ 

Վարկի քաղվածքում գումարների արտացոլում, չմարված պարտավորությունների գծով առանձին քաղվածքների ստացում

Վարկային պայմանագրի շրջանակում Ձեզ ուղարկվող մարտ, ապրիլ և մայիս ամիսների քաղվածքներում արտացոլված է մարում Ձեր կողմից չմարված` վարկային արձակուրդից օգտված գումարների չափով: Վարկային արձակուրդի պարտավորության չափը և այլ անհրաժեշտ տեղեկությունները կարտացոլվեն պայմանագրում նշված պարբերականությամբ ուղարկվող առանձին քաղվածքներում, որում ներկայացված կլինեն նաև Ձեր հետագա պարտավորության մարումները:

 

Եթե Դուք օգտվում եք ապառիկ ֆինանսավորման ծառայությունից, Ձեզ համար կգործեն հետևյալ պայմանները. 

Չվճարված գումարի վճարման եղանակ և պայմաններ

Վարկային արձակուրդի շրջանում չվճարված ամբողջ գումարը միանվագ չվճարելու դեպքում Դուք կարող եք այն մարել Ձեր ընթացիկ մարումներին զուգահեռ, ամսական հավասարաչափ վճարումներով պայմանագրի մնացած ամբողջ ժամանակահատվածում` սկսած հունիս ամսվանից:

Պայմանագրի վերջնաժամկետի լրացումից հետո մարում

Եթե Ձեր պայմանագրի վերջնաժամկետը լրացել է վարկային արձակուրդի ժամանակահատվածում` մարտի 13-ից մայիսի 31-ը, և Դուք օգտվել եք վարկային արձակուրդից, ապա չվճարված գումարները կարող եք վճարել հավասարաչափ՝ սկսած հունիս ամսվանից 7 ամիս ժամկետում: Մանրամասներին  կարող եք ծանոթանալ մարման ժամանակացույցով վարկ, վարկային քարտ կամ օվերդրաֆտները նկարագրող աղյուսակում:

Պարտքի չափի վերաբերյալ տեղեկությունների ստացում

Ձեր պարտքի գումարը կկարողանաք ստուգել վճարային տերմինալների միջոցով՝ սկսած հունիսի 1-ից: Նոր վարկային կոդ և առանձնացված ժամանակացույց չի կիրառվի:

 

Վարկային արձակուրդի գումարների միանվագ ամբողջական մարման պարագայում ևս վարկային կամ ապառիկ ֆինանսավորման պայմանագրի շրջանակում Ձեզ ուղարկվող մարտ, ապրիլ և մայիս ամիսների քաղվածքներում արտացոլված է մարում Ձեր կողմից չմարված` վարկային արձակուրդից օգտված գումարների չափով, ինչը սակայն չի ազատում այդ գումարը վճարելու պարտավորությունից, և այն կարող եք իրականացնել վերը նկարագրված կարգով` Ձեզ համար առավել հարմարավետ տարբերակով:

Մարման ժամանակացույցերը, Ձեր նախընտրությամբ, կարող եք ստանալ Բանկի մասնաճյուղերում, էլեկտրոնային կապի միջոցներով, Ինտերնետ բանկինգ համակարգով /առկայության դեպքում/:

Վարկային արձակուրդի ընթացքում վարկային պայմանագրերի (բացառությամբ` ապառիկ ֆինանսավորման) ներքո չվճարված գումարների վճարման համար ստեղծված վարկային կոդը, ինչպես նաև վարկային և ապառիկ ֆինանսավորման ներքո մարման ենթակա գումարների վերաբերյալ Դուք կծանուցվեք կարճ հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով` Ձեր կողմից Բանկին տրամադրված կոնտակտային տվյալներով։ 

Կարևորելով մեր հաճախորդների և թիմակիցների առողջությունն ու անվտանգությունը՝ հորդորում ենք Ձեզ օգտվել Բանկի հեռավար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: