en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Archive by category: Խոշոր գործարքներReturn
Վերջին մի քանի ամսում Ամերիաբանկը կնքել է 17.5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երկարաժամկետ ստորադաս փոխառությունների պայմանագրեր՝ անհրաժեշտության դեպքում ևս 15 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու հնարավորությամբ։
Կարդալ ավելին
Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):
Կարդալ ավելին
Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագիր են կնքել վարկի գումարի ավելացման հնարավորությամբ մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլար: «Բազել III»-ի չափանիշների շրջանակներում այդ վարկային միջոցները որակվում են որպես Բանկի` 2-րդ մակարդակի կապիտալի գործիք և ուղղված են Բանկի ընդհանուր կապիտալի ցուցանիշի բարձրացմանը:
Կարդալ ավելին
Ամերիաբանկը հանդես եկավ որպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ կամ Ընկերություն) առաջին պարտատոմսերի տեղաբաշխող: ԶՊՄԿ-ն` Հայաստանի խոշորագույն հարկատուն, հաջողությամբ իրականացրեց 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով և 3 տարի մարման ժամկետով առաջին պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՀ կապիտալի շուկայում: Ամերիաբանկը նաև կապահովի պարտատոմսերի գնանշումը Հայաստանի ֆոնդային բորսայում:
Կարդալ ավելին
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և FMO- ն (Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկ) ստորագրել են 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեղական արժույթի ֆինանսավորման պայմանագիր, որն ուղղված է Հայաստանում «կանաչ» նախագծերի և երիտասարդության ֆինանսավորմանը:
Կարդալ ավելին