29Հկտ
Ամերիաբանկը ներգրավել է 17.5 մլն ԱՄՆ դոլարի 2-րդ մակարդակի կապիտալ
Վերջին մի քանի ամսում Ամերիաբանկը կնքել է 17.5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երկարաժամկետ ստորադաս փոխառությունների պայմանագրեր՝ անհրաժեշտության դեպքում ևս 15 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու հնարավորությամբ։ Գործընկեր ֆինանսական հաստատություններից ներգարվված 17.5 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառությունների միջոցները Բազել III-ի շրջանակներում համարվում են 2-րդ մակարդակի կապիտալի գործիք և ուղղված են բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:
Փոխառության մի մասը ներգրավվել է Ամերիաբանկի վաղեմի գործընկեր Symbiotics-ից` առաջնահերթության կարգով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման միջոցով Հայաստանի տնտեսության վերականգնումը խթանելու նպատակով: Սա Symbiotics-ի հետ համավարակի սկզբից ի վեր կնքվող` ստորադաս փոխառության երկրորդ պայմանագիրն է. առաջին պայմանագիրը` 15 մլն ԱՄՆ դոլար գումարով, կնքվել էր 2020թ. վերջում։
Ամերիաբանկը մեծ հաճույքով հյուրընկալեց Symbiotics-ի շուկաների բաժնի ղեկավար Վինսենթ Լեհներին վերջինիս առաջին հետկովիդյան գործուղման ընթացքում՝ քննարկելու Ամերիաբանկի և Symbiotics-ի երկարամյա համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր տնտեսական հեռանկարները։
«Կարծում եմ՝ լավ պահ է Հայաստանում ներդրումներ անելու համար։ Մենք Հայաստանը տեսնում ենք որպես շատ լավ հիմք մեզ համար, մեր բիզնեսի զարգացման համար։ Մենք ներդրումներ ենք կատարում ապագայի, բանկի ապագայի, երկրի ապագայի, ինչպես նաև մեր ընկերության՝ Symbiotics-ի ապագայի համար: Ամերիան հիանալի գործընկեր է. մեր համագործակցությունն ապացուցում է, որ մենք համահունչ ենք, ունենք նույն նպատակները, կարող ենք միասին իրականացնել այն, ինչ ցանկանում ենք՝ մեր նպատակներին հասնելու և բիզնեսին աջակցելու համար», - հարցազրույցի ժամանակ նշեց Վինսենթ Լեհները։
Իմացեք ավելին Հայաստանում Ամերիաբանկի և Symbiotics-ի ռազմավարական գործընկերության մասին այստեղ կամ այցելեք մեր ներդրողների հետ փոխհարաբերությունների կայք՝ https://ir.ameriabank.am/news/interviews:
Symbiotics-ի մասին
Symbiotics-ը սոցիալապես և էկոլոգիապես նշանակալի ներդրումների համար շուկայի հասանելիություն ապահովող առաջատար հարթակ է, որի նպատակն է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և ցածր ու միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորումը զարգացող և սահմանային շուկաներում: 2005թ. ի վեր Symbiotics-ը կազմակերպել և նախաձեռնել է շուրջ 4000 գործարք ավելի քան 450 ընկերությունների համար 90 զարգացող և սահմանային շուկաներում` ավելի քան 5.5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Այս ներդրումները ձեռք են բերվել շուրջ 25 հիմնադրամների մանդատների շրջանակներում և երրորդ կողմ հանդիսացող ավելի քան 50 մասնագիտացված հիմնադրամների կառավարիչների կողմից՝ ձևավորելով աճող էկոհամակարգ և շուկա նման գործարքների համար:
symbioticsgroup.com