Ծնվել է 03.08.1978թ-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում։
Պարոն Գեորգաձեն ունի միջազգային տարբեր ընկերություններում աշխատելու հարուստ փորձ։
1994-1995 թթ. աշխատել է որպես Վրաստանի նախագահի օգնական Արտաքին հարաբերությունների վարչությունում։ Տասը տարի աշխատել է Բեռլինի «Մըքքենզի ընդ Քոմփանի» (McKinsey & Company) ընկերությունում, իսկ 2009-2013 թթ. հանդիսացել է ընկերության բաժնետեր։ «Մըքքենզի ընդ Քոմփանի» ընկերությունում աշխատելու տարիներին համագործակցել է գերմանական, շվեյցարական, ռուսական, վրացական և վիետնամական բանկերի հետ՝ ռազմավարության, ռիսկերի բացահայտման և կառավարման, ավանդային և ներդրումային պրոդուկտների, գործառնությունների և վաճառքի ոլորտներում:
2013 թ. հիմնադրել է Raisin-ը՝ գործարկելով առաջին համաշխարհային ավանդային հարթակը Եվրոպայում, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը:
Նախկինում աշխատել է որպես «ԲիՋիԻՕ Գրուփ ՓիԷլՍի» (BGEO Group PLC) ընկերության անկախ ոչ գործադիր տնօրեն՝ զբաղեցնելով պաշտոններ Աուդիտի, Ղեկավար անձնակազմի նշանակման և Ռիսկերի կառավարման կոմիտեներում:
Ներկայումս հանդիսանում է «Բենք օֆ Ջորջիա» (Bank of Georgia) ընկերության ոչ-գործադիր տնօրեն, ինչպես նաև «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի» (Bank of Georgia Group PLC) ընկերության անկախ ոչ-գործադիր տնօրեն։
Կրթությունը
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան և Գիսենի Յուստուս Լիբիգի անվան համալսարանը՝ ստանալով գյուղատնտեսության տնտեսագիտության թեկնածուի աստիճան։ Գերազանցությամբ ավարտել է նաև Գիսենի Յուստուս Լիբիգի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։