Պարոն Գվալիան բանկային գործունեության ոլորտում հարուստ փորձ ունի։ Բանկային ոլորտում իր կարիերան սկսել է «ԹբիլիսիՅունիվերսալԲենք» (TbilUniversalBank) ընկերությունում, որտեղ աշխատել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ՝ նախքան 2004 թ. նոյեմբերին վերջինիս ձեռքբերումը «Բենք օֆ Ջորջիա» ընկերության կողմից։ «Բենք օֆ Ջորջիա» (Bank of Georgia) ընկերությունում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ մասնավորապես աշխատել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ - ռիսկերի կառավարման գծով տնօրեն (2005-2013թթ.) և գլխավոր տնօրենի տեղակալ - կորպորատիվ բանկային գործառնությունների գծով տնօրեն (2013-2016թթ.)։ Ներկայումս հանդիսանում է «Բենք օֆ Ջորջիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը, ֆինանսական տնօրեն և «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի» (Georgia Group PLC) ընկերության ֆինանսական տնօրենը։
Նախքան նշված պաշտոնում նշանակվելը՝ հիմնադրել և ղեկավարել է «Ի-Սփեյս Լիմիթեդ» (E-Space Limited) ընկերությունը, որը Վրաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքի զարգացմամբ զբաղվող միակ վրացական ընկերությունն է։
Կրթությունը
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև Կազանի դաշնային համալսարանը։