«Ameria Mobile» հավելվածի գաղտնիության քաղաքականություն
Սույն Քաղաքականությունը նկարագրում է «Ameria Mobile» մոբայլ բանկինգ հավելվածի կողմից Ձեզանից կամ Ձեր մասին տեղեկատվություն հավաքագրելու, օգտագործելու և տրամադրելու կարգը, ինչպես նաև պարունակում է բացատրություն առ այն, թե ինչպես կարող է տարածվել կամ օգտագործվել այդ տեղեկատվությունը:
1. Քաղաքականության պայմանների ընդունում
Օգտվելով «Ameria Mobile» մոբայլ բանկինգ հավելվածից՝ Դուք ընդունում եք սույն Քաղաքականությամբ սահմանված պայմանները, որի շրջանակներում տալիս եք համաձայնություն` սույն Քաղաքականությամբ ներկայացված եղանակով Ձեզ վերաբերող տեղեկությունները բացահայտելու և օգտագործելու համար:
2. Տեղեկատվության հավաքագրում, օգտագործում և տրամադրում: Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը
Հավելվածը ձեռք է բերում Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունն այն պահին, երբ Դուք ներբեռնում եք Հավելվածը և մուտք եք գործում Ձեր անձնական էջ: Մուտք գործելը պարտադիր չէ: Սակայն նշենք, որ Հավելված մուտք չգործելու դեպքում որոշ գործառույթների օգտագործման հնարավորությունը կարող է սահմանափակված լինել:
Հավելվածն օգտագործելիս Դուք սովորաբար տրամադրում եք.
ա) Ձեր մուտքանունը, գաղտնաբառը և մուտք գործելու համար անհրաժեշտ այլ տվյալներ, օր. մեկանգամյա գաղտնաբառ,
(բ) գործարքների հետ կապված տեղեկություններ, օր. գործարքները և հաշվեհամարները` վճարումներ և փոխանցումներ կատարելու դեպքում,
(գ) տեղեկատվություն, որը տրամադրում եք Բանկին, երբ կապ եք հաստատում մեզ հետ աջակցություն ստանալու նպատակով,
(դ) տեղեկատվություն, որը մուտքագրում եք Բանկի համակարգ Հավելվածն օգտագործելիս, օր. կոմունալ ծառայությունների պայմանագրի տվյալները,
(ե) տեղեկատվություն, որը բխում է Ձեր կողմից բջջային հավելվածների օգտագործումից, և տվյալներ Ձեր գտնվելու վայրի մասին:
Ավտոմատ եղանակով հավաքագրվող տեղեկատվություն
Հավելվածը կարող է ավտոմատ կերպով հավաքագրել որոշակի տեղեկատվություն, ներառյալ, առանց դրանով սահմանափակվելու, Ձեր կողմից օգտագործվող շարժական սարքի տեսակը, Ձեր շարժական սարքի IP հասցեն, օպերացիոն համակարգը, շարժական զննարկիչների տեսակը և տեղեկատվություն այն մասին, թե ինչ եղանակով եք Դուք օգտագործում Հավելվածը:
Գտնվելու վայրի մոնիթորինգ
Հավելվածը կարող է օգտագործել GPS տեխնոլոգիան (կամ այլ նմանատիպ տեխնոլոգիա)՝ Ձեր ներկայիս գտնվելու վայրը, մասնավորապես` քաղաքը, պարզելու համար, որպեսզի կարողանա ցուցադրել համապատասխան տվյալներ (օր. բանկոմատների և մասնաճյուղերի հասցեներ) արտացոլող քարտեզը: Մենք չենք հայտնի Ձեր ներկայիս գտնվելու վայրն այլ օգտատերերին կամ մեր գործընկերներին:
3. Անվտանգության ապահովում
Մենք կարևորում ենք Ձեր տեղեկատվության գաղտնիության ապահովումը: Մենք պաշտպանում ենք Ձեր տրամադրած տեղեկատվությունը մի քանի եղանակով: Մենք կիրառում ենք գաղտնագրման ստանդարտները և տեղեկատվության պաշտպանության SSL (Secure Socket Layer) արձանագրության տեխնոլոգիան, որպեսզի փոխանցվող տեղեկատվությունը երրորդ անձանց հասանելի չդառնա: «Ameria Mobile» հավելվածի միջոցով Ձեր տեղեկատվության հասանելիությունը պաշտպանելու համար կիրառվում են մուտքանուններ, գաղտնաբառեր և մեկանգամյա գաղտնաբառեր: Հորդորում ենք Ձեզ աջակցել մեզ Ձեր տեղեկատվության պաշտպանության հարցում՝ չտրամադրելով «Ameria Mobile» հավելվածի Ձեր մուտքանունն ու գաղտնաբառն այլ անձանց:
4. Փոփոխություններ
Սույն Քաղաքականությունը կարող է փոփոխվել: Սույն Քաղաքականության ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի հավելվածում տեղադրվելուն պես: Եթե Դուք շարունակեք օգտվել հավելվածից նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, ապա կհամարվի, որ Դուք ընդունել եք վերանայված Քաղաքականությամբ սահմանված պայմանները: