You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց, 16/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի, 3Ե մասնաշենքի, 111,74 ք․մ․ մակերեսով թիվ 66 բնակարան - grav-tenders-content
30Հկտ

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Կոտայքի մ․, Աբովյան, Առինջ գյուղ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 16/1 հասցեում կառուցվող շենքի թիվ 66 բնակարան

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 16․11․2026 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում՝ նշված մեկնարկային գնով, այնուհետև՝  աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի նույն վայրում, նույն ժամին, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ նվազեցված արժեքով, բայց ոչ պակաս հատման գնից: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.-ին:

Աճուրդի կազմակերպիչն է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «դասական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  • Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց, 16/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի, 3Ե մասնաշենքի, 111,74 ք․մ․ մակերեսով թիվ 66 բնակարան,
  • Լոտի մեկնարկային գին` 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ,
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով,
  • Լոտը գրավադրված է: Գրավի առարկա է հանդիսանում կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը։

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթ,  մասնակցի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

Լոտին կարելի է ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

llcbst@yahoo.com

ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40, 82/31

+374 11 56 45 13

www.llcbst.am

 

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Կոտայքի մարզ, համայնք  Աբովյան ք., Արզնի խճուղի

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  22.02.2021թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Կնունյանց փողոց, 40, ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Մաշտոցի փողոց, 18 շենք, Սպանդանոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 12/12/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  18.04.2019թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: