Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Կնունյանց փողոց, 40, ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Մաշտոցի փողոց, 18 շենք,  Սպանդանոց - grav-tenders-content
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
26Նյմ

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Կնունյանց փողոց, 40, ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Մաշտոցի փողոց, 18 շենք, Սպանդանոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 12/12/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  1. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք, Կնունյանց փողոց, 40 հասցեում գտնվող 405 քմ բնակելի տուն, 69,5 քմ ավտոտնակ, 24,5 քմ մառան, 63,1 քմ թռչնանոց, 45,9 քմ ծածկ, 19,4 քմ /38,8 խմ/ պարիսպ և 0,0975 հա հողամաս,
  • Լոտի մեկնարկային գինը` 125,000,000 ՀՀ դրամ,
  1. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք, Մաշտոցի փողոց, 18 շենք, 38  հասցեում գտնվող 30,1 քմ բնակարան,
  • Լոտի մեկնարկային գինը` 20,000,000 ՀՀ դրամ,
  1. Սպանդանոց,
  • Լոտի մեկնարկային գինը` 120,000,000 ՀՀ դրամ,
    1. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք,  հասցեում գտնվող 0,7359 հա հողամաս, մեկնարկային գինը` 5,000,000 ՀՀ դրամ,
    2. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք,  Էջմիածին-Մարգարա խճուղի, 26 հասցեում գտնվող 400,3 քմ սպանդանոց և 0,0422 հա հողամաս, մեկնարկային գինը` 39,000,000 ՀՀ դրամ
    3. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք,  Էջմիածին-Մարգարա խճուղի, 26/1 հասցեում գտնվող 103,9 քմ սառնարան. տնտես, 104,5 քմ գյուղ մթ վերամշ արտ և 0,0219 հա հողամաս, մեկնարկային գինը` 26,000,000 ՀՀ դրամ
    4. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք,  Էջմիածին-Մարգարա խճուղի, 26/2 հասցեում գտնվող 354,9 քմ անասնաշենք, 8,7 քմ պահեստ, 48,5 քմ պահեստ և 2,2 հա հողամաս (2,145 հա գյուղատնտեսական, 0,055 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության), մեկնարկային գինը` 36,000,000 ՀՀ դրամ
    5. Խոշոր եղջերավոր անասունների սպանդանոցի հոսքագիծ (նախկինում շահագործված, գտնվում է աշխատանքային վիճակում), մեկնարկային գինը` 5,000,000 ՀՀ դրամ
    6. Գառների սպանդանոցի հոսքագիծ (նախկինում շահագործված, գտնվում է աշխատանքային վիճակում), մեկնարկային գինը` 9,000,000 ՀՀ դրամ
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտերը սեփականության իրավունքով պատկանում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:

     Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

      Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

     Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com

հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31

հեռ.`        +374 11 56 45 13

կայք`        www.llcbst.am, www.akson.am

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, Այրում ք․, Անդրանիկի փողոց, 15 և 17 բնակելի տներ, գյուղ Բերդավան, 41-րդ փողոց, 10,

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 05/09/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 13 շենք, 29 հասցեում գտնվող 80,6 ք․մ․ բնակարան, ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր, Հ․ Քոչարի փողոց, 16 շենք, 30 հասցեում գտնվող 101,6 ք․մ․ բնակարան

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 08/07/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Բ․Ֆանարջյան փողոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  22.08.2022թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: