Աճուրդի առաջին փուլը կայանալու է 02.04.2026 թ., ժամը 12:00, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40, 82/31 հասցեում, այնուհետև՝ յուրաքանչյուր հերթական փուլը՝ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին:
Աճուրդի կազմակերպիչ՝ «ԲիԷսԹի» ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
1․ Լոտ՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 2 հասցեում գտնվող 605,69 ք․մ․ սպասարկման սրահ և բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 606/4126 մաս։
Լոտի մեկնարկային գին` 208,600,000 (երկու հարյուր ութ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։
2․ Լոտ՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 3 հասցեում գտնվող 69,99 ք․մ․ սպասարկման սրահ (առկա է 30,92 ք․մ․ մակերեսով ընդհանուր օգտագործման աստիճանահարթակ) և բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 70/4126 մաս։
Լոտի մեկնարկային գին` 26,800,000 (քսանվեց միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Լոտ՝
3/1․ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 4 հասցեում գտնվող 364,32 ք․մ․ սպասարկման սրահ (սպ․ սրահի 364,32 ք․մ․ մակերեսից 72,92 ք․մ․ մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը բնակելի /աստիճաններ/ է) և բաժնային սեփականություն հանդիսացող 0,007881 հա հողամասի 36432/412554 մաս։
Մեկնարկային գին` 133,700,000 (մեկ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
3/2․ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 4/2 հասցեում գտնվող 135,11 ք․մ․ սպասարկման սրահ և բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 1356/4126 մաս։
Մեկնարկային գին` 62,000,000 (վաթսուներկու միլիոն) ՀՀ դրամ։
4․ Լոտ՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ախուրյան խճուղի, 1/1 շենք, 3/1 հասցեում գտնվող 38,49 ք․մ․ սպասարկման սրահ (առկա է 30,92 ք․մ․ մակերեսով ընդհանուր օգտագործման աստիճանահարթակ) և բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 38/4126 մաս։
Լոտի մեկնարկային գին` 14,700,000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ:
5․ Լոտ՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 24 հասցեում գտնվող 140,12 ք․մ․ բնակարան և բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 140/4126 մաս։
Լոտի մեկնարկային գին` 48,200,000 (քառասունութ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
6․ Լոտ՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ախուրյանի խճուղի, 1/1 շենք, 20 հասցեում գտնվող 155,83 ք․մ․ բնակարան և բաժնային սեփականություն հանդիսացող 0,08925 հա հողամասի 156/4126 մաս։
Լոտի մեկնարկային գին` 53,700,000 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով,
Լոտերը սեփականության իրավունքով պատկանում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթ, մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտերին կարելի է ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված
llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40, 82/31
+374 11 56 45 13
www.llcbst.am