Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ - grav-tenders-content
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Սպտ

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  10.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

Լոտ 1-վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր.

     1․1 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/4 հասցեում գտնվող 120 ք․մ․ օժանդակ շինություն, 47,8 ք․մ․ անցագրային, 72,9 ք․մ․ պահեստ, 321 ք․մ․ օժանդակ շինություն, 1060,5 ք․մ․ արտաքին մակերեսով ինքնակամ շինություններ և 0,3072 հա հողամաս (վկայականում որոշ շինություններ նշված են արտաքին մակերեսով):
Ենթալոտի մեկնարկային գինը` 360,000,000 ՀՀ դրամ:
    1․2 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/5 հասցեում գտնվող 40,7 ք․մ․ արտադրամաս, 6,76 ք․մ․ շինություն, 5,3 ք․մ․ շինություն, 12,92 ք․մ․ շինություն, 10,64 ք․մ․ շինություն, 3,35 ք․մ․ սանհանգույց, 13,3 ք․մ․ /26,6 խ․մ․/ պարիսպ և 0,101217 հա հողամաս:

  • Ենթալոտի մեկնարկային գինը` 40,000,000 ՀՀ դրամ:
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին

Լոտ 2 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 4/2 հասցեում գտնվող 99,55 ք․մ․ բնակելի տուն, 6,9 ք․մ․ օժանդակ շինություն, 4,7 ք․մ․ /14,1 խ․մ․/ պարիսպ, 164,4 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ և 0,088206 հա հողամաս:

  • Լոտի մեկնարկային գինը` 48,000,000 ՀՀ դրամ:
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.akson.am

 

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 13 շենք, 29 հասցեում գտնվող 80,6 ք․մ․ բնակարան, ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր, Հ․ Քոչարի փողոց, 16 շենք, 30 հասցեում գտնվող 101,6 ք․մ․ բնակարան

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 08/07/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  18.04.2019թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Բ․Ֆանարջյան փողոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  22.08.2022թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: