You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Էջմիածին-Մարգարա խճուղի, 50/1 և Էջմիածին, ՀՀ, Ե․ Չարենցի փողոց, 3/2 - grav-tenders-content
09Մրտ

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Էջմիածին-Մարգարա խճուղի, 50/1 և Էջմիածին, ՀՀ, Ե․ Չարենցի փողոց, 3/2

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  25.03.2026 թ., ժամը 12:00, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ`  Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ` առաջին 30 փուլերը «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:

Աճուրդի պայմաններն են.

  • Լոտ`  Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին, Էջմիածին-Մարգարա խճուղի, 50/1 հասցեում գտնվող 472,6 ք․մ․ անասնաշենք, 43,3 ք․մ․ անասնաշենք և 0,2411 հա հողամաս։
  • Լոտի մեկնարկային գինը`  51,900,000 ՀՀ դրամ:
  • Լոտ`  Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին, Ե․ Չարենցի փողոց, 3/2 հասցեում գտնվող 108,1 ք․մ․ բնակելի տուն, 3,1 ք․մ․ կաթսայատուն, 10,3 ք․մ․ նկուղ, 15,5 ք․մ․ ծածկ, 1,1 ք․մ․ /2,2 խ․մ․/ պարիսպ, 35,1 ք․մ․ ծածկ և 0,027 հա հողամաս։
  • Լոտի մեկնարկային գինը`  24,500,000 ՀՀ դրամ:
  • Միջնորդավճար՝  Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝  Միջնորդավճար),
  • Լոտերն սեփականության իրավունքով պատկանում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում`  անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում`  կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ`  վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:

     Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ`  «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին`  2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում`  Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

      Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը`  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն`  զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

     Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com

հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31

հեռ.`        +374 11 56 45 13

կայք`        www.llcbst.am

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք. Երևան, Էրեբունի, Սարի թաղ

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  12.04.2021թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Նոր Նորք, Դավիթ Բեկի փողոց 290

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  12.04.2024թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, գյուղ Թեղուտ, 4-րդ փողոց, 8 և ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, գյուղ Թեղուտ, 4-րդ փողոց, 10

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 04/09/2025թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: