Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան - grav-tenders-content
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Ապր

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  25.04.2019թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 
Աճուրդի կազմակերպիչն է «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ -ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  • ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Իսրայելյան փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող 19.62 ք.մ. մակերեսով ճաշախուց, 20.72 ք.մ. մակերեսով ճաշախուց, 7.23 ք.մ. մակերեսով ճաշախուց, 5.2 ք.մ. մակերեսով ճաշախուց, 109.5 ք.մ. մակերեսով ճաշախուց, 16.36 ք.մ. մակերեսով ճաշախուց, 18.41 ք.մ. մակերեսով ճաշախուց, 3.9 ք.մ. մակերեսով  բուխարի, 53.33 ք.մ. մակերեսով բուֆետ, 25.75 ք.մ. մակերեսով թոնրատուն, 56.07 ք.մ. մակերեսով շինություն, 10.7 ք.մ. մակերեսով  աղբյուր, 10.56 ք.մ. մակերեսով սանհանգույց, 217.26 ք.մ. մակերեսով թանգարան, 9.6 ք.մ. մակերեսով  պահակատուն, 24 ք.մ. մակերեսով ծածկ, 208.5 ք.մ. մակերեսով ծածկ, 63.05 ք.մ. մակերեսով ծածկ և 0.7897 հա մակերեսով հողամաս:
  • Լոտի մեկնարկային գինը` 170,000,000  ՀՀ դրամ,
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին` 1570005285290100, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.flores.am, www.akson.am

 

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Զվարթնոց թաղամաս

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  08.09.2023 թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, ք․ Երևան Արշակունյաց պ. 56 շենք 22

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  10.06.2024թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Նոր Նորք, Դավիթ Բեկի փողոց 290

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  12.04.2024թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: