Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Կոտայքի մարզ, համայնք  Աբովյան ք., Արզնի խճուղի - grav-tenders-content
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
03Փտվ

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Կոտայքի մարզ, համայնք  Աբովյան ք., Արզնի խճուղի

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  22.02.2021թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  • ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք  Աբովյան ք., Արզնի խճուղի, թիվ 2/1/3 հասցեում գտնվող 4.71 ք.մ.  /7.06 խ.մ./ մակերեսով պարսպի և 0.01544 հա մակերեսով հողամաս:
  • Լոտի մեկնարկային գինը` 22,900,000 ՀՀ դրամ,
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 
 

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
 

Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
 

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.akson.am

 

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 13 շենք, 29 հասցեում գտնվող 80,6 ք․մ․ բնակարան, ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր, Հ․ Քոչարի փողոց, 16 շենք, 30 հասցեում գտնվող 101,6 ք․մ․ բնակարան

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 08/07/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան, Ս․ Օհանյան փողոց, 66.1, Ս․ Օհանյան փողոց, 66.4, Բլբուլյան փողոց, 75 շենք, 60

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  23.05.2024թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Երևան, Կենտրոն, Թաիրովի փողոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  01.04.2024թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: