Տիգրան Դավթյան
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ


Տիգրան Դավթյան

Խորհրդի անկախ անդամ

Ծնվել է 22․03․1970թ. Սիսիան քաղաքում (ՀՀ)


Փորձը և հմտությունները

Տիգրան Դավթյանն ունի աշխատանքային հարուստ փորձ Հայաստանի ֆինանսական ոլորտում, ինչպես նաև դասախոսական փորձ՝ ՀՀ առաջատար բուհերում։ 

Պարոն Դավթյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ առևտրային բանկերում․ եղել է «Ինեկոբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն (2018-2019թթ.), «Կոնվերս Բանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն (2009-2016թթ.): Մինչ այդ զբաղեցրել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալի, Ֆինանսական շուկաների վարչության պետի պաշտոնը (2008-2009թթ.):

2016-2018թթ. պարոն Դավթյանն աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ որպես Ֆինանսական քաղաքականության վարչության ղեկավար:

Տիգրան Դավթյանը ղեկավարել է USAID/EMG Հայաստանում Ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի (2006-2008թթ.), ինչպես նաև USAID/IBM BCS Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման ծրագրի (2002-2004թթ․) աշխատանքային խմբերը: 

1999-2002թթ. պարոն Դավթյանը զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի վարչության նախագահի պաշտոնը: Մինչ այդ հանդիսացել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ խորհրդատվություն տրամադրելով ֆինանսական շուկաների վերաբերյալ (1998-1999թթ.):

Պարոն Դավթյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1991թ.՝ որպես ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, ապա աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ (1994-1998թթ.):

Պարոն Դավթյանը 2016թ․-ից Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի համակարգող խորհրդի անդամ է։ 

2016թ․-ից Տիգրան Դավթյանը հանդիսանում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Խորհրդի անդամ:


Կրթություն 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:

Թարմացված է առ 28.07.2020 19:30:21