Ռոբերտ ֆոն Ռեկովսկի
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ


Ռոբերտ ֆոն Ռեկովսկի

Խորհրդի անդամ

Ծնվել է 26.07.1966թ.-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
 Պրն. Ռոբերտ ֆոն Ռեկովսկին «Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի անկախ անդամ է 2012 թ.-ի հոկտեմբերից:

 

Փորձը և հմտությունները
Համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ավելի քան 27 տարվա փորձառություն ունեցող Ռոբերտ ֆոն Ռեկովսկին եղել է Fidelity Investments ընկերության՝ զարգացող շուկաների ռազմավարության բաժնի փոխնախագահը և ընկերության պորտֆելի կառավարիչ: Կառավարել է ամերիկյան և կանադական ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային ֆոնդեր զարգացող շուկաներում:

1989 թ-ին ընդունվել է Fidelity Investments ընկերության՝ ֆիքսված եկամտաբերությամբ ներդրումների բաժին: 1995 թ-ին զարգացող շուկաների պարտքային գործիքների կառավարման խմբի հետ տեղափոխվել է բարձր եկամտաբերությամբ ներդրումների բաժին`   որպես սուվերեն պարտքային գործառնությունների վերլուծաբան: 1996-1998 թթ. կեսերը ընկերության լոնդոնյան գրասենյակում զբաղվել է եվրոպական շուկայում կապիտալ ներդրումների ուսումնասիրությամբ`  միաժամանակ շարունակելով զբաղեցնել վերլուծաբանի իր պաշտոնը: 2002-2004 թթ. եղել է զարգացող շուկաների ֆոնդերի` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների, պատասխանատու առաջատար կառավարիչ: 2004 թ-ին տեղափոխվել է Բոստոն, ուր ստանձնել է ընկերության`   զարգացող շուկաներում կապիտալի ներդրումային ֆոնդերի կառավարումը: 
 

Կրթությունը
Ավարտել է Նյու-Յորքի նահանգային համալսարանն Օլբանիում (SUNY)`  ստանալով բակալավրի կոչում, ինչպես նաև՝  Հյուսիսարևելյան համալսարանը` ստանալով մագիստրոսի կոչում: Ունի նաև ֆինանսների մագիստրոսի կոչում, որն ստացել է Բրենդայզ համալսարանում:

Թարմացված է առ 30.06.2020 14:50:30