Բանկի հիմնական ձեռքբերումները | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

2023

Ամերիաբանկն ու FMO-ն կնքել են Հայաստանի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված NASIRA երաշխիքային գործարք


Ամերիաբանկը Global SME Finance Awards 2023 մրցանակաբաշխության «Տարվա կանաչ պարտատոմս» անվանակարգում արժանացել է Պատվավոր հիշատակման


Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում

  • Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.
  • Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.
  • Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի չորս մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում 

 

  • Կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ
  • Ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • Ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • Ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

 


Ամերիաբանկը արժանացել է Cbonds CIS 2023-ի «Առաջնային տեղաբաշխման լավագույն գործարք Հայաստանում» մրցանակին


Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ EMEA Finance ամսագրի


Ամերիաբանկն արժանացել է 6 մրցանակի «AMX AWARD - 2023»-ում` Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում, Լավագույն շուկա ստեղծող պետական պարտատոմսերի և կորպորատիվ արժեթղթերի շուկաներում, Լավագույն հաշվետու թողարկող կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով, Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում, Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ, Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից` Սեդրակ Վասիլյան (Ամերիաբանկի Ներդրումային և դեպոզիտար գործառնությունների բաժնի ավագ մասնագետ):


Ամերիաբանկը ճանաչվել է ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի Արժեքավոր գործընկեր


Ամերիաբանկը SME Banking Agency-ի կողմից ճանաչվել է բիզնեսի համար ամենազարգացած էկոհամակարգով լավագույն բանկը Հայաստանում


Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. լավագույն բանկը Հայաստանում`   ըստ Global Finance ամսագրի


Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի


Ամերիաբանկը ճանաչվել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում


2022

Ամերիաբանկը ճանաչվել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում


Ամերիաբանկը ճանաչվել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում


Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից


Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին «Global Finance» ամսագրի կողմից


Ամերիաբանկն արժանացել 4 մրցանակի «AMX AWARD - 2022»-ում` Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով, Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում, Պետական պարտատոմսերի  լավագույն շուկա ստեղծող, Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու:


Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին


Ամերիաբանկը ճանաչվել է 2021թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ EMEA Finance ամսագրի


Ամերիաբանկն արժանացել է «Euromoney» ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա «լավագույն բանկը » Հայաստանում


Ամերիաբանկը Cbonds Awards CIS 2022-ի կողմից ստացել է «Տարվա գործարք» մրցանակը Հայաստանում կանաչ պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխման համար


Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին` ըստ «Global Finance» ամսագրի


Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում


Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» ամսագրի


Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի


Ամերիաբանկն Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից արժանացել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում» մրցանակին

2021

Ամերիաբանկը Visa վճարային համակարգի կողմից ստացել է «Highest Paymnet Volume in Armenia» մրցանակը:


Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Արտարժույթ փոխանակող լավագույն բանկ» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է միջազգային հեղինակավոր «Global Finance» ամսագրի կողմից:


Global Finance հեղինակավոր ամսագիրը Ամերիաբանկին շնորհել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում մրցանակը:

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում


Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:


Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:


Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ (Straight-Through Processing Quality Award)` միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից:


Global Finance ամսագիրն Ամերիաբանկը ճանաչեց 2021թ. Հայաստանի լավագույն բանկ «Աշխարհի լավագույն բանկեր» 28-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արժանանում է այս մրցանակին արդեն 7-րդ անգամ:


Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր «Global Finance» ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021» անվանակարգում: Բանկն արժանանում է «Global Finance» ամսագրի այս մրցանակին արդեն վեցերորդ անգամ:


2020

Ամերիաբանկը «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին:


Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2020թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին: 


Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի՝ կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը:


S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով:


Ամերիաբանկը SME Banking club-ի կողմից արժանացել է «Բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին:


World Finance Banking-ի կողմից Ամերիաբանկին շնորհվել է «Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակը:


Ամերիաբանկը ճանաչվել է 2020թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից: 


 Ամերիաբանկը VISA  համակարգի կողմից արժանացել է «Data integrity extra mile» մրցանակին:


Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում բանկինգ գուրու» և «Լավագույն գովազդային արշավ 2020» անվանակարգերում:


Ամերիաբանկը «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Արտարժույթ փոխանակող լավագույն բանկ» մրցանակին:


Ամերիաբանկն արժանացել է երեք մրցանակի Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «AMX մրցանակաբաշխություն 2020»-ին.

  • Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր – ռեեստրավար 2020
  • Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2020
  • Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի աշխատակից 2020

Ըստ SME Banking club-ի՝ Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն  բանկը Հայաստանում։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։


Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով, ինչը վկայում է Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության և բրենդի ճանաչելիության մասին։


Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:


EMEA Finance հեղինակավոր ամսագրի կողմից հերթական անգամ  Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը՝ համաձայն 2019 թվականի արդյունքների: Կարևորվել են Բանկի շահութաբերության և շուկայական մասնաբաժնի կայուն աճը, թվային բանկային ծառայություններն ու  նորարարական լուծումները, ներդրումների աճը, առանձնակի ակտիվ գործունությունը մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների ոլորտում և այլն: 


Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Ամերիաբանկին շնորհել է երկու մրցանակ՝ «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» և «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ»: Վերջինիս Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:


Ամերիաբանկը  «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Ամերիաբանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ:  

 

2019

Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները

  • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3, կայուն հեռանկարով
  • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը՝ B1
  • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը՝ Ba2:

Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից: 


Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: 


WOW!HR Հայաստան բիզնես-մրցանակաբաշխությունում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել Workplace անվանակարգում իր «Ամերիա քաղաք» նախագծով:


Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետևյալ վարկանիշները. 

  • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ
  • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ
  • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:

Ամերիաբանկը “Global Finance” հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: 


Ամերիաբանկն արժանացել է «Փոփոխության գործակալ 2018» մրցանակին ՎԶԵԲ-ի կողմից ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար: 


Ամերիաբանկն արժանացել է երկու մրցանակի Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «AMX մրցանակաբաշխություն 2019»-ին.

  • Պետական պարտատոմսերի շուկայում բորսայի անդամ 2019 
  • Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու 2019

Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծ» մրցույթում: Ամերիաբանկի՝ 2017 թ-ին կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան և արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և գործընթացների անընդհատության TIER III պահանջներին: 

 

2018

S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով:


Ամերիաբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է մրցանակի՝ որպես ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր:


Ամերիաբանկին շնորհվել է երկու մրցանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում:


Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից ճանաչվել է լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում: Այս անգամ Բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաև Կոմերցբանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար  հարաբերությունների համար:


Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով  2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին: 


Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ և կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ B3 վարկանիշ:


Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում:


Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին: 


Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից արժանացել է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող«STP Award» մրցանակին: 


2018թ.-ի Հայաստանի լավագույն ներդրումային բանկ Global Finance ամսագրի կողմից:

 

2017

«Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից՝ Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակ:


Միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» երկու մրցանակ՝ «STP Award 2015» և «STP Award 2016»՝ Սիթի  բանկի կողմից:


Հայաստանի 2017թ. տարվա «Լավագույն ներդրումային բանկ» և պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում`  Cbonds առաջատար ֆինանսական գործակալության կողմից:


Euromoney 2017 Գերազանցության մրցանակ՝ որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում:


2017թ.-ի Հայաստանի լավագույն բանկ և լավագույն ներդրումային բանկ  Global Finance ամսագրի կողմից:


2017թ. Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով:


Commerzbank «STP Award 2017 Excellent Quality» մրցանակ Կոմերցբանկի կողմից՝ 2017թ. ընթացքում ինչպես հաճախորդների կողմից իրականացված, այնպես էլ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար:

 

2016

«Հայաստանի տարվա լավագույն բանկ 2016» մրցանակ Financial Times-ի The Banker ամսագրի կողմից:


2016 թ.-ի 2-րդ եռամսյակում Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը և վերանայեց կանխատեսումը՝ նախորդ տարվա «բացասականից» այն դարձնելով «կայուն»: 2015 թ.-ին Fitch-ն արդեն վերահաստատել էր բանկի «B+» վարկանիշը՝ հիմք ընդունելով բանկի կենսունակության «B+» վարկանիշը: «Ամերիաբանկը» առաջին հայկական ընկերությունն է, որին տրվեց իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշը:


ՎԶԵԲ-ի՝ 2016 թ.-ի մայիսին տեղի ունեցած տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում «Ամերիաբանկն» արժանացավ «Տարվա գործարք էներգաարդյունավետության ոլորտում» մրցանակին՝ 2015 թ.-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար:


Global Finance ամսագիրն «Ամերիաբանկը» ճանաչեց 2016 թ.-ի Հայաստանի լավագույն ներդրումային բանկ:


Awards-excellence-euromoney-2011 Euromoney ամսագիրը Բանկին շնորհեց «Տարվա լավագույն բանկ 2016» գերազանցության մրցանակը:

 

2014-2015

2015 թ.-ին Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատեց «Ամերիաբանկի»՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը՝ որպես հիմք ընդունելով Բանկի կենսունակության «B+» վարկանիշը: «Ամերիաբանկը» հայկական առաջին ընկերությունն էր, որին տրվեց իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշը:


Միջազգային Corporate Intl ամսագիրը 2014 թ.-ի համաշխարհային մրցանակաբաշխության ընթացքում «Ամերիաբանկը» ճանաչեց Հայաստանում 2013 թ.-ին ֆակտորինգային ծառայությունների ոլորտում լավագույն բանկը:


«Ամերիաբանկն» արժանացավ ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք 2013» մրցանակին՝ Բանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքի համար, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից:


Global Finance ամսագրի՝ «Հայաստանում արտարժույթ փոխանակող լավագույն բանկ 2014», «Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն բանկ 2014» և «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2014» մրցանակներ:


Կոմերցբանկն «Ամերիաբանկին» շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության STP Award 2013» մրցանակը:


NASDAQ_OMX_Armenia«Ամերիաբանկը» «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-յի կողմից հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում և նոր սահմանված՝ «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոփ գործառնությունների» անվանակարգում: Դեպոզիտար գործունեության մասով Բանկը դարձավ Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում:


TÜV-RheinlandԳերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց «Ամերիաբանկին» շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշների համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը: 2016 թ.-ին «Ամերիաբանկը» վերահավաստագրվեց և ստացավ ISO 9001:2015 վկայական՝ դառնալով Հայաստանում այն եզակի կազմակերպություններից մեկը, որոնք ունեն որակի կառավարման նորագույն չափանիշի համապատասխանության այս վկայական:


«Ամերիաբանկը» ճանաչվեց Հայաստանի 2015 թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance հեղինակավոր ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հետազոտության արդյունքում, ինչպես նաև՝ «Լավագույն ենթապահառու բանկ 2015», «Լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում 2015» և «Արտարժույթ փոխանակող լավագույն բանկ 2015»:


Awards-excellence-euromoney-2011«Ամերիաբանկն» արժանացավ Euromoney 2014 Գերազանցության մրցանակին` որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում:


The Banker 2015 Financial Times-ի The Banker ամսագրի կողմից բանկին շնորհվեց «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2015» մրցանակ:

 

2012-2013

«Կոմերցբանկ». «Առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն գործընկեր 2012»՝ գերազանց համագործակցության համար, «Առևտրի ֆինանսավորում 2013» գերազանցության մրցանակ, ինչպես նաև՝ մրցանակ միջազգային փոխանցումների բնագավառում վճարման հանձնարարականների կատարման 99 % արդյունքի ապահովման համար (STP Award 2012):


«Ամերիաբանկը» ՄՖԿ-ի կողմից ճանաչվեց լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:


Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (ՄՖԿ):


ՎԶԵԲ-ի՝ «Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն թողարկող բանկ 2012» մրցանակ:


Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց «Ամերիաբանկին» շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը:


2012-2013՝ Global Finance ամսագրի կողմից «Ամերիաբանկին» շնորհվեցին «Տարվա լավագույն բանկ», «Առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն բանկ», «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող տարվա բանկ» մրցանակները:


Euromoney-ի՝ «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2012» գերազանցության մրցանակ՝ երկրորդ տարին անընդմեջ:


Financial Times-ի The Banker ամսագրի կողմից Բանկին շնորհվեց «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2013» մրցանակ:

 

2010-2011

2010 թ.-ին «Կոմերցբանկն» «Ամերիաբանկին» շնորհեց երկու մրցանակ՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության համար և միջազգային գործարքների իրականացման՝ «Որակի գերազանցության» մրցանակը:


«Ամերիաբանկը» միջազգային փոխանցումների բնագավառում ապահովեց վճարման հանձնարարականների ավտոմատ կատարման 99.85 % արդյունք, որի համար արժանացավ «Կոմերցբանկի» ևս մեկ մրցանակի՝ STP Award 2011:


«Ամերիաբանկը» FMO-ի և DEG-ի աջակցությամբ ավարտին հասցրեց շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: FMO-ն և DEG-ն «Ամերիաբանկին» շնորհեցին շնորհակալական վկայական և իջեցրին 2009 թ. դեկտեմբերին FMO-ի, DEG-ի և «Ամերիաբանկի» միջև կնքված պայմանագրի հիման վրա «Ամերիաբանկի» կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը:


ՄՖԿ-ն «Ամերիաբանկին» շնորհեց «Առևտրի ֆինանսավորում 2010» մրցանակը՝ որպես առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում Կովկասյան տարածաշրջանում ամենաակտիվ թողարկող բանկ, և GTFP Award 2011 մրցանակը՝ որպես լավագույն թողարկող բանկ Կովկասում:

Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց «Ամերիաբանկին» շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշների համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը:


Financial Times-ի The Banker ամսագրի՝ «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2010» մրցանակ:


Euromoney-ի՝ «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2011» գերազանցության մրցանակ:

 

2007-2009

2009 թ.-ին բանկը ստացել է նորագույն ISO 9001:2008 որակի միջազգային չափանիշների համապատասխանության վկայագիր:

2021

Ամերիաբանկը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում բացեց նոր` «Մալաթիա» մասնաճյուղը։


FRV-ն ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտին հասցրեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը: 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար և թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից:


Ամերիաբանկը Երևանում `  «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը, որը Բանկի թվով 21-րդ մասնաճյուղն է:

Ամերիաբանկը Երևանի կենտրոնում բացել է «Մաշտոց» մասնաճյուղը, որը բանկի`  ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող ամենամեծ մասնաճյուղն է:

Ամերիաբանկը Երևանում`  «Էրեբունի» մոլում բացեց իր նոր` «Էրեբունի» մասնաճյուղը: 

 

2020

Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին՝ Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով՝ «Բացահայտի՛ր Հայաստանը» Ամերիաբանկի հետ։ Բոլոր մրցանակակիրները ստանում են արշավային և հյուրանոցային անվճար ուղեգրեր։


 ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով  դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է՝ 37%: 


ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկը ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել երեխաների համար գնելու 112 պլանշետ։ 


Ամերիաբանկը, ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր՝ բազմաթիվ ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ 


Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ առևտրի ֆինանսավորման նպատակով: 


Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: 


Ամերիաբանկը, որպես կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել  200 բուժաշխատողների, ովքեր աշխատում են գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում: 


Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը՝ «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ մեկնարկել է նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում: 


Ամերիաբանկը շարունակաբար կատարելագործում է  հաճախորդների հեռավար սպասարկման համակարգը՝ ներդնելով նոր և ժամանակակից  մեխանիզմներ, որոնք սպասարկումը դարձնում են առավել արագ, ճկուն և հարմարավետ: Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներդրել է սպառողական (ապառիկ) վարկերի տրամադրման նոր և ժամանակակից համակարգ, որը գործում է մեքենայական ուսուցման/արհեստական բանականության ալգորիթմների հիման վրա:

 

2019

Ամերիաբանկը հանդես եկավ նոր առաջարկով՝ ներկայացնելով առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման Estate.ameriabank.am հարթակը: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի՝ թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:


Ամերիաբանկը գործարկեց էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար. այն  առաջին անգամ է ներդրվում Հայաստանի ֆինանսական շուկայում:  Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս: 


Արմավիրի մարզ, ք. Էջմիածնում բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը: 


Ամերիաբանկը ներկայացրեց առաջնային շուկայի ավտոմեքենաների automarket.ameriabank.am  հարթակը,  որն այցելուներին հնարավարություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց նախընտրելի մեքենան՝ համապատասխան իրենց բյուջեին:


Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես եկան համատեղ առաջարկով, ըստ որի բոլոր իրավաբանական անձինք և անհատ  ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով  պատրաստի լուծում՝ հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ: 


Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը հանդես եկան նոր առաջարկով, ըստ որի Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ՝ աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից:


Ամերիաբանկը թողարկեց OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր՝ առանց PIN ծրարների:


Բացվեց Ամերիաբանկի նոր մարզային «Աբովյան» մասնաճյուղը Աբովյան քաղաքում:


Ամերիաբանկը հայտարարեց «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ուներ նպաստել հայրենական արտադրության ճանաչմանն ու զարգացմանը: 


Ամերիաբանկը ճանաչվեց SWIFT global payment innovation (gpi) հարթակի լիիրավ անդամ: SWIFT gpi համակարգի շնորհիվ Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան հետևել մուտքային ու ելքային փոխանցումների ընթացքին, ինչպես նաև ստանալ հստակ տեղեկություն վերջնական շահառուի հաշվին գումարի մուտքագրման օրվա և չափի վերաբերյալ՝ առանց հավելյալ հարցումներ կատարելու:

 

2018

Բացվել է Ամերիաբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը Երևանում, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում:


Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է եկել բոլորովին նոր առաջարկով. առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է ընձեռվել գնումներ կատարելու Visa PaySticker-ով: Այն հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment): Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարել գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ:


Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում: Վարկն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը:


Ամերիա Մոբայլ բանկինգ հավելվածում ավելացվել են մի շարք նոր հնարավորություններ, որոնք հավելվածից օգտվելը դարձրել են էապես հարմարավետ, արագ և ճկուն:


«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և FMO-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել: 5 տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը: 


Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով:


Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, 5 տարի ժամկետով, որի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը:


Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է եկել աննախադեպ առաջարկով՝ սպառողական վարկերի ստացման նոր հնարավորություններ օնլայն տարբերակով հաշված րոպեների ընթացքում: Վարկերը տրամադրվում են առանց վարկի տրամադրման և վարկի սպասարկման  միջնորդավճարի: 


Ամերիաբանկը 11.5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավել Սիմբիոտիքսից հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով:


Սույն թվականի ապրիլի 3-ից սկսած Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2՝ «Կամար» բիզնես կենտրոն: Բանկի «Կասկադ» մասնաճյուղն անվանափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» մասնաճյուղի և ապրիլի 3-ից գործում է ք. Երևան, Գր. Լուսավորիչ 9 հասցեում («Երևան Պլազա» բիզնես կենտրոն):

 

2017

Բացվեց Ամերիաբանկի երկու մասնաճյուղ՝ «Կումայրի» մասնաճյուղը Գյումրիում, «Քոչար» մասնաճյուղը՝ Երևանում:


«Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգընթաց մեկնարկեց «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակներում մասնաճյուղի հաճախորդներին տրամադրվեցին քարտային, վարկային և առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ:


Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռեց ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով Ամերիաբանկ: ԱՄՆ-ի ընկերությունները և ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ ֆինանսավորում ստանալ Ամերիաբանկից՝ բիզնես գործունեություն ծավալելու կամ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով և օգտվել բանկի այլ ծառայություններից: Սա հայկական բանկի և ամերիկյան առևտրային բանկային հաստատության միջև նմանատիպ համագործակցության առաջին փորձն է:


«Դրոփս» ՍՊԸ-ն Ամերիաբանկի հետ համատեղ գործարկեցին բջջային նոր  հավելված՝ «Դրոփս» անվանմամբ, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում վճարային քարտերի միջոցով կատարել ավտոմատացված վճարումներ՝ ամենօրյա գրաֆիկով: 


Earlyone հավելվածի ներբեռնման միջոցով հաճախորդները կկարողանան սպասարկվել առանց հերթի`նախապես մուտքագրելով անհրաժեշտ տեղեկությունները (ընտրելով կազմակերպությունը, մասնաճյուղը, ծառայությունն ու նախըտրելի օրն ու ժամը) և համակարգի կողմից տրամադրված հերթի կտրոնով մոտենալ Բանկ:


Ամերիաբանկը հնարավորություն ընձեռեց անմիջապես Beeline-ի կայքից կատարել քարտերով առցանց գործարքներ, այդ թվում` կոմունալ վճարումներ՝ pay.beeline.am հարթակի միջոցով:


Ամերիաբանկը, որը հանդես եկավ Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «MIR» վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, ներկայացրեց «ArCa MIR» վճարային քարտը:

 

2016

Երևանում բացվեց առանց հանգստյան օրերին աշխատող և շուրջօրյա ռեժիմով գործող ինքնասպասարկման սարքերով հագեցած 2-րդ՝ «Երիտասարդական» մասնաճյուղը:  

 

2014-2015

Բացվեց 3 մասնաճյուղ՝ «Արշակունյաց» և «Արշակունյաց պլյուս» մասնաճյուղերը Երևանում, «Կապան» մասնաճյուղը ՀՀ Սյունիքի մարզում:


Գործարկվեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կոնտակտային կենտրոնը՝ ապահովելով վճարային քարտերի շուրջօրյա սպասարկում:


Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար ներդրվեց նոր համակարգ՝ AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելվածը: Սա նման ծրագրի առաջին  գործարկումն էր հայաստանյան բանկային համակարգում: 


Ներդրվեց նոր՝ Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն տվեց սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա ռեժիմում կառավարել հաշիվները:


Ներդրվեց քարտով օնլայն փոխանցումների կատարման նոր համակարգ, ինչի շնորհիվ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումները հնարավոր է իրականացնել «Ամերիաբանկի» կայքի միջոցով, ցանկացած բանկի քարտերից «Ամերիաբանկի» քարտային և բանկային հաշիվներին: 


«Ամերիաբանկը» CR2 իռլանդական ընկերության հետ կնքեց պայմանագիր՝ Հայաստանում հեռավար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր՝ BankWorld համակարգի ներդրման մասին: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում: 


«Ամերիաբանկը» «Յուքոմ» ընկերության հետ համատեղ ներդրեցին Հայաստանում նոր ծառայություն` Ամերիա TV Բանկինգ:


Մասնաճյուղերից մի քանիսում պիլոտային կարգով ներդրվեց հերթերի կառավարման համակարգ, Երևանի մարդաշատ վայրերում և բանկի հիմնական մասնաճյուղերում տեղադրվեցին կանխիկի ընդունման բանկոմատներ և վճարային տերմինալներ:


Կյանքի կոչվեցին մի շարք նախագծեր՝ Բանկի կողմից իրականացվող գործառույթների ավտոմատացման և ծառայությունների բարելավման ուղղությամբ: Ներդրվեցին մի շարք նոր գործիքներ, ինչպիսիք են՝

  • Հաճախորդների նույնականացումը հեռախոսային և TV բանկինգի, ԱրՔա համակարգում գործարքների իրականացման ժամանակ՝ կարճ հաղորդագրության տեսքով ուղարկվող գաղտնաբառերի միջոցով,
  • MobileDigipass Blackberry-ի համար, 
  • Նոր MobileDigipass iPhone/iPad-ի համար:

 

2012-2013

Բացվեց 2 մասնաճյուղ Երևանում («Շենգավիթ», «Սայաթ-Նովա»): 


2013 թ.-ին Բանկը դարձավ ֆակտորների խոշորագույն միջազգային միության՝ «Ֆակտորզ Չեյն Ինթերնեշնըլ»-ի անդամ:


«Ամերիաբանկն» առաջինը Հայաստանում իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց  ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող՝ Հայաստանի առաջին սուվերեն, ԱՄՆ դոլարով թողարկված եվրապարտատոմսերը:


Ներդրվեց VISA ինտերնետ էքվայրինգի ծառայությունը:


ՎԶԵԲ-ն առաջին անգամ հայկական բանկի՝ ի դեմս «Ամերիաբանկի» շնորհեց հաստատող բանկի կարգավիճակ՝ միջազգային առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program, TFP) շրջանակներում:

 

2010 - 2011

Բանկը բացեց 5 նոր մասնաճյուղ՝ 2-ը մարզերում («Դիլիջան» և «Վանաձոր»), 3-ը մայրաքաղաքում («Կասկադ», «Կոմիտաս», «Մոսկովյան»):


Ստացավ միջնաժամկետ և երկարաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսերի գործակալի կարգավիճակ:


ՄՖԿ-ն և «Ամերիաբանկը» ստորագրեցին Միջազգային սվոփների և ածանցյալ գործիքներով գործառնությունների հիմնական համաձայնագիրը, որը ռիսկերի կառավարման գործարքների միջազգային չափանիշ է:


«Ամերիաբանկն» առաջինը հայկական բանկերից ներկայացավ Apple App Store-ում: 

 

2007 - 2009

2009 թ.-ին բացվեց 2 մասնաճյուղ՝ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության կենտրոն Քաջարանում (Սյունիքի մարզ) և Երևանում («Կենտրոն»  մասնաճյուղ), իսկ գլխամասային գրասենյակը տեղափոխվեց նոր տարածք:


Նույն թվականին «Ամերիաբանկը»  դարձավ Visa International-ի հիմնական անդամ և Հայկական ֆոնդային բորսայի անդամ:


2009 թ.-ին «Ամերիաբանկը» հանդես եկավ ՀՀ բանկային համակարգի համար նոր առաջարկով` Visa Gold և MasterCard Gold քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում՝ ինչպիսիք են IAPA միջազգային զեղչային քարտը և ճամփորդական ապահովագրությունը:


«Ամերիաբանկը» միացավ ՄՖԿ-ի Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին (Global Trade Finance Program, GTFP)՝ որպես թողարկող բանկ:

2023

Ամերիաբանկը հանդես եկավ որպես Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխող


2022

Ամերիաբանկը միանում է ՄՖԿ-ին, ՎԶԵԲ-ին և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությանը` գերարագ ինտերնետային ծառայությունների ներդրմանն ուղղված 45 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ծրագիր ֆինանսավորելու նպատակով


2020

Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ: «Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:

 

2019

Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) և Ամերիաբանկը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր՝ ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի և երիտասարդ անձանց ֆինանսավորմանը: Վարկային միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև մինչև 35 տարեկան անձանց առաջին անգամ բնակարանի ձեռքբերման, կրթության աջակցմանը կամ նրանց գերակշռող մասնակցությամբ իրավաբանական անձանց վարկերի տրամադրմանը:


responsAbility ընկերությունն իրականացրել է 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարք՝ ներգրավելով JP Morgan-ին որպես տեղաբաշխող, ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիային որպես ներդրող և Ամերիաբանկին որպես ֆինանսական միջնորդ Հայաստանում:


Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է 9.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Unicredit Austria բանկից՝ 7.0 մլն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման նպատակով:

ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը կնքեցին 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը:


Ամերիաբանկը և Սիթիբանկը կնքել են հերթական գործարքը, ըստ որի Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո, իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ:


Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: 


Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը` նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից: Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի նախաձեռնությամբ, հայաստանյան երկու գործընկեր բանկերի հետ համատեղ՝ համախմբելով 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս, որից 32 մլն ԱՄՆ դոլարն ապահովվել է Ամերիաբանկի կողմից:


Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես՝ Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր:

 

2018

FMO: 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր Հոլանդիայի զարգացման բանկի (FMO) հետ, որի շրջանակներում ստացվող միջոցներն ուղղվելու են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը:


Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը: 


Symbiotics: 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագրի կնքում Սիմբիոտիքսի` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար նախատեսված պարտատոմսերի ծրագրի շրջանակներում՝ հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով: 


30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագրիր կնքում Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով: Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է:


30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագրի կնքում Եվրասիական զարգացման բանկի հետ, որը հնարավորություն կտա Հայաստանին խթանել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:

 

2017

FMO: 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հոլանդիայի զարգացման բանկի (FMO) հետ, որի շրջանակներում ստացվող միջոցներն ուղղվելու են երիտասարդ ձեռներեցների փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորմանը: 


GCPF: 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր ResponsAbility Investments AG-ի Գլոբալ կլիմայական ընկերակցության ֆոնդից՝ ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտների նախագծերի ֆինանսավորմանը:

 

2016

Proparco: 20 միլիոն ՄԱՆ դոլարի առաջնահերթ մարման վարկային պայմանագիր՝ ուղղված ֆինանսավորելու Հայաստանում էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտների նախագծերը:


EBRD (ՎԶԵԲ): 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեղական արժույթով վարկային գիծ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակներում՝ ուղղված վարկավորելու կանանց կողմից վարվող փոքր և միջին բիզնեսներին:


DEG-ի հետ կնքվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:


«Ամերիաբանկը» responsAbility Investments AG ընկերության միջոցով բարեհաջող կերպով տեղաբաշխեց 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթղթեր՝ լյուքսեմբուրգյան 4 հիմնադրամներում: Տեղաբաշխումից ստացվող միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ֆինանսավորմանը:

 

2014 - 2015

Բանկը կնքեց հոբելյանական 80-րդ գործարքը ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում:


Բանկի վարկային պորտֆելը համալրվեց նոր վարկերով՝ «Նորվիկ» ՈՒՎԿ վարկային պորտֆելի մի մասի ձեռքբերման հաշվին:


ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ ստորագրվեց պայմանագիր՝ «Ամերիաբանկին» 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ` ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:


«Ամերիաբանկը» FMO-ի և Ավստրիական զարգացման բանկի հետ ստորագրեց 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման համար:


2014 թ.-ին «Ամերիաբանկը» և FMO-ն կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն ներգրավեց միջազգային ֆինանսական կազմակերպությունից:


2015 թ.-ին ՄՖԿ-ն «Ամերիաբանկին» տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն:


ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլար ներդրեց «Ամերիաբանկի» կապիտալում՝ ձեռք բերելով բանկի բաժնեմաս (2015 տարեվերջում): Առաջին փուլում ներդրվել է 30 մլն ԱՄՆ դոլար (20.7 % բաժնեմաս), իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա համալրման նպատակով:

 

2012 - 2013

«Ամերիաբանկը» 15 մլն ԱՄՆ դոլար հատկացրեց Հարավային Կովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի` Չարենցավանում մետաղաձուլական գործարանի կառուցման համար` ՄՖԿ-ի առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում:


DEG-ի հետ կնքվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:


ՎԶԵԲ-ի հետ ստորագրվեց «Ամերիաբանկին» 12 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագիր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման համար:


«Պրոպարկո» զարգացման ֆինանսական գործակալության հետ ստորագրվեց պայմանագիր՝ «Ամերիաբանկին» 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին՝ ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Սա «Պրոպարկոյի» առաջին ֆինանսական ներդրումն էր Հայաստանում:


Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ ստորագրվեց պայմանագիր՝ «Ամերիաբանկին» 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին՝ ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:


«Ամերիաբանկը» ներկայացավ հայկական բանկերի համար աննախադեպ գործարքով՝ հանդես գալով ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլև՝ որպես ակրեդիտիվ հաստատող բանկ՝ մեծ բանկային խմբի անդամ հանդիսացող առաջատար ղազախական բանկի համար:

 

2010 - 2011

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Ամերիաբանկին» տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար:


Պայմանագիր Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար «Ամերիաբանկին» 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ:


20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:


Առաջին անգամ միջազգային ֆինանսական կառույցը՝ ի դեմս «Կոմերցբանկի», հայկական բանկի («Ամերիաբանկի») համար հաստատեց բանկային երաշխիք՝ ազգային արժույթով, և խոշոր գումարի վարկ՝ առանց որևէ ապահովվածության (երկկողմ վարկ):


«Ամերիաբանկը» Citibank-ի հետ կնքեց 4 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափով CARTA (CONTINUING AGREEMENT FOR REIMBURSEMENT OF TRADE ADVANCES) պայմանագիր՝ առևտրի ֆինանսավորման համար: Առաջին անգամ Citibank-ը հայկական բանկի տրամադրեց դրամական միջոցներ՝ հիմք ընդունելով միայն բանկի ֆինանսական կայուն վիճակը և վստահություն ներշնչող գործունեությունը:

 

2007 - 2009

ՄՖԿ. 5 մլն ԱՄՆ դոլարի առևտրավարկային երաշխիք՝ առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ Հայաստանում վերականգնվող էներգիային ուղղված ծրագրերի ֆինանսավորման նպատակով (2009):


2009 թ.-ի դեկտեմբերին Հոլանդիայի զարգացման բանկի (FMO) և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության հետ (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH, DEG) կնքվեց 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման ներգրավման պայմանագիր, որից 20 մլն դոլարը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով, 10 մլն ԱՄՆ դոլարը՝ վերականգնվող էներգիայի:

Թարմացված է առ 15.09.2023 09:45