You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Սերվերների գնանշման հրավեր IT-2626 - Tenders announcements | Ameriabank
10Նյմ

Սերվերների գնանշման հրավեր IT-2626

10 Նյմ, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու սերվերների գնանշման հարցմանը։

Մասնակից կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն հրավերին կից հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեին մինչև 26.11.2026թ. ժամը 18:00-ն՝ գաղտնաբառով պաշտպանված արխիվի (ZIP կամ RAR) տեսքով։

Արխիվի գաղտնաբառը պետք է ուղարկել առանձին էլեկտրոնային նամակով՝ առաջարկների ներկայացման վերջնաժամկետից հետո, բայց ոչ ուշ, քան հաջորդող աշխատանքային օրը՝ մինչև ժամը 11:00-ն։

Առաջարկը պետք է ներառի՝

  1. Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1-ում)։
  2. Առաջարկվող սարքերի և բաղադրիչների ցանկը (Part Numbers), տեխնիկական բնութագրերը և առկայության դեպքում՝ այլ ուղեկցող փաստաթղթեր։
  3. Արտադրողի կամ դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF փաստաթուղթ։
  4. Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող են ներկայացվել գնման պահին)։

 

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests փաստաթղթին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք պարտավոր են մինչև գնման գործընթացի իրականացումը տեղեկացնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակների մասին։ Նման դեպքերում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին, բացառությամբ այն դեպքերի, երբ շահերի բախումը նախապես բացահայտվել է և ընդունելի է ճանաչվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից։

 

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնումների գլխավոր մասնագետ Դիանա Տոնոյանին` diana.tonoyan@ameriabank.am էլ․ հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։