You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot HPE Synergy 12000 Blade համակարգի և SAN սվիչերի գնանշման հրավեր- IT -1126 - Tenders announcements | Ameriabank
23Մրտ

HPE Synergy 12000 Blade համակարգի և SAN սվիչերի գնանշման հրավեր- IT -1126

23 Մրտ, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին HPE Synergy 12000 Blade համակարգի և SAN սվիչերի գնանշմանը: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն «Հավելված 1»-ում ներկայացված պարամետրերին համարժեք առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Դիտարկման են ենթակա բացառապես ընտրված մոդելի վերաբերյալ ներկայացված առաջարկները։

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն էջը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 30/03/2026թ`  ժ 12:00-ն:

Գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել առանձին`  30/03/26թ. 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։

Ներկայացված առաջարկները պետք է վավեր լինեն մինչ 15/04/2026թ․։

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ

Լուսինե Հարությունյանին`   Lusine.a.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

 

«Հավելված-1»-ը կարող եք ներբեռնել այստեղ: