You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Կահույքի ձեռքբերման գնանշման հրավեր 1026 - Tenders announcements | Ameriabank
17Մրտ

Կահույքի ձեռքբերման գնանշման հրավեր 1026

17 Մրտ, 2026 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու կահույքի ձեռքբերման գնանշման հրավերին: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`  .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը,  Excel ֆայլի այն էջը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով:

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Գոհար Հարությունյանին`  gohar.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 23/03/2026թ` ժ 18:00-ն: