16Փտվ
Տվյալների պահոցների հիշողության ծավալի համալրման գնանշման հրավեր IT-0726
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու տվյալների պահոցների հիշողության ծավալի համալրման գնանշմանը: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն «Հավելված 1»-ում ներկայացված պարամետրերին համարժեք առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն էջը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 02/03/2026թ` ժ 12:00-ն:
Գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել առանձին` 02/03/26թ. 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լուսինե Հարությունյանին՝ Lusine.a.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
«Հավելված-1»-ը կարող եք ներբեռնել այստեղ: