You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Գնանշման հրավեր Գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերությունների համար NP-05/26 - Tenders announcements | Ameriabank
29Հնվ

Գնանշման հրավեր Գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերությունների համար NP-05/26

29 Հնվ, 2026 | Ակտիվ |

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն (ներ) ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

  • նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
  • գնահատման ծառայություններ իրականացում ՀՀ տարածքում,
  • աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում (կցել վկայականների պատճեները),
  • ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
  • մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 150 մլն սահմանաչափով յուրաքանչյուր գնահատողի մասով (կցել ապահովագրական պոլիսի պատճենը):
  • ընկերությունը և գնահատողները պետք է համապատասխանեն  ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանած պահանջներին

Անհրաժեշտ է ներկայացնել նաև կցված փաստաթղթերի ստորագրված տարբերակը` ընկերության տնօրենի, գնահատում ու տեղազննություն կատարող աշխատակիցների կողմից:  Փաստաթղթերի իսկությունը պետք է վավերացվի փաստաթղթերի ներքո ընկերության տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով:

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:

Շահագրգիռ կազմակերպությունները պետք է լրացված հարցաշարը  ընկերության ծառայությունների գնացուցակի հետ միասին ներկայացնեն tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` գնանշման երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բանկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով:

Գնանշման փաթեթի էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել  tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով`  NP-05/26:  «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի (ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված, բանկի կողմից սահմանված պայմաններով համագործակցության պայմանագիր` մեկ տարի ժամկետով :

Ընտրված մասնակցից (ներից) պահանջվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում  բացել հաշիվ և գրավադրել ավանդ կամ գործող պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում հաշվին ունենալ չնվազող մնացորդ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցում:   

 Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն «Ամերիաբանկ»  ՓԲԸ-ին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համար:

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին  ժամը 10:00-17:00:

 Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2026 թ.-ի փետրվարի 15-ը, ժ.18:00:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.՝ (374-10) 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գնումների գծով ավագ մասնագետ` Աննա Վարդազարյանին