You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Գնանշման հրավեր սերվերների գնման համար-0326 - Tenders announcements | Ameriabank
19Հնվ

Գնանշման հրավեր սերվերների գնման համար-0326

19 Հնվ, 2026 | Ակտիվ |

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն սերվերների գնման համար մատակարար ընտրելու նպատակով հրավիրում է գնանշման հետաքրքրություն ցուցաբերած ընկերություններին:

Համապատասխան կազմակերպությունները, որոնք գնանշմանը մասնակցության հետաքրքրություն են ցուցաբերում, կարող են ուղարկել գաղտնագրված (ZIP կամ RAR) գնառաջարկները tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին մինչ 4 փետրվարի 2026թ-ն, ժամը 18:00-ն:  Գաղտնաբառը պետք է ուղարկել առանձին նամակով` վերջնաժամկետից հետո:

Ներկայացվող առաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ ներառված հարկերը և ապրանքի մատակարարման ժամկետը։

Հայտարարությունը տեղադրվում է ըստ կից տեխնիկական մասնագրերի։

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

Բջջ.` (374-93) 44 22 11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Գոհար Ամիրաղյանին (գնումների գծով ավագ մասնագետ)

G.Amiraghyan@ameriabank.am