You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Անխափան սնուցման սարքերի գնման համար գնանշման հրավեր IT-24/25 - Tenders announcements | Ameriabank
09Դկտ

Անխափան սնուցման սարքերի գնման համար գնանշման հրավեր IT-24/25

09 Դկտ, 2025 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու անխափան սնուցման սարքերի գնման համար գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով:        

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Արինա Սարգսյանին` arina.sargsyan@ameriabank,am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չի պարտավորվում ընդունել առաջարկներից և ոչ մեկը:

 

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 18/12/2025թ` ժ 16:00-ն:

Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին` 18/12/2025թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։