03Դկտ
Պլաստիկ քարտերի գնանշման հրավեր DB-23/25
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու IDEMIA SolvoFly30 և Toppan Topaz չիպերով պլաստիկ քարտերի գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Առաջարկը պետք է ներառի՝
- Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1-ում),
- Չիպի LOA-ն
- Լրացուցիչ տեղեկատվություն` այդպիսիք լինելու դեպքում:
- Բանկի կողմից չծրագրավորված չիպերի դեպքում նաև նախատեսվող ծախսը
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Հետաքրքրվածության դեպքում խնդրում եմ դիմել tenders@ameriabank.am էլ հասցեով` քարտերի դիզայն ֆայլերը ստանալու համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Աննա Վարդազարյանին` Anna.vardazaryan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 16/12/2025թ` ժ 18:00-ն:
Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն
*Կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպությունները կզրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ համագործակցությունան հնարավորությունից: