You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Համակարգիչների գնման համար գնանշման հրավեր IT-2125 - Tenders announcements | Ameriabank
03Սպտ

Համակարգիչների գնման համար գնանշման հրավեր IT-2125

03 Սպտ, 2025 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու համակարգիչների գնման համար գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով:        

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Սոնա Ունուսյանին`  Sona.Unusyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չի պարտավորվում ընդունել առաջարկներից և ոչ մեկը:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 09.09.2025թ` ժ 16:00-ն:

Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին` 09.09.2025թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում`  tenders@ameriabank.am էլ հասցեին։