NETSCOUT Arbor Edge Defense համակարգի գնանշման հրավեր IT-1025 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Փտվ

NETSCOUT Arbor Edge Defense համակարգի գնանշման հրավեր IT-1025

18 Փտվ, 2025 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու կից ներկայացված NETSCOUT Arbor Edge Defense համակարգի գնանշմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները: 

Առաջարկը պետք է ներառի՝ 

  1. Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),
  2. Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր`   առկայության դեպքում, 
  3. Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, /անհրաժեշտության դեպքում/ 
  4. Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին):

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին`   բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի`   Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`   .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով:  

 
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Սոնա Ունուսյանին`   Sona.Unusyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չի պարտավորվում ընդունել առաջարկներից և ոչ մեկը:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 28/02/2025թ`   ժ 16:00-ն:
Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին` 28.02.2025թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում`    tenders@ameriabank.am էլ հասցեին։