ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն՝ վճարային պլաստիկ քարտեր ներմուծող ընկերությունների հետ հետագա համագործակցության նպատակով։ - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
07Փտվ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն՝ վճարային պլաստիկ քարտեր ներմուծող ընկերությունների հետ հետագա համագործակցության նպատակով։

07 Փտվ, 2025 | Ակտիվ |

Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ստորև նշված տեղեկությունները.
 

  • Ներկայացնել VISA, Master Card արտոնագրված չիպեր, պլաստիկ քարտի պատվերի դեպքում մատակարարելու համար /կարող է ներկայացվել մի քանի տեսակ` նշելով չիպի LOE և ժամկետները/:
  • Գնային առաջարկ` պայմանական 10.000 հատ յուրաքանչյուր տեսակից պարզ դիզայնով և սպիտակ PVC միջուկով (Visa Classic և MC Standard) պլաստիկ քարտերի համար, ըստ չիպերի տեսակների  և մատակարարման ժամկետի (գները կողմնորոշիչ են․ ընկերությունների հետ հետագա համագործակցության որոշման դեպքում ամեն պատվերից առաջ կուղարկվի գնահարցում՝ տվյալ պատվերի քանակներին և նկարագրերին համապատասխան գնային առաջարկ ստանալու համար)։
  • Լրացուցիչ տեղեկատվություն` այդպիսիք լինելու դեպքում,
  • Իրավաբանական անձի գրանցման վկայական
     

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել tenders@ameriabank.am  էլ. հասցեին մինչ 18․02․2025թ․ աշխատանքային օրվա ավարտը:

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին։  Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար: 
 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Աննա Վարդազարյանին (գնումների ավագ մասնագետ), հեռ.` (374-10) 56-11-11

Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն

*Կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպությունները կզրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ-ի  հետ  համագործակցությունան հնարավորությունից: