Ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով կատարվող գնանշման հրավեր IT-0725 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Հնվ

Ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով կատարվող գնանշման հրավեր IT-0725

24 Հնվ, 2025 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու Ինժեներական համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով կատարվող գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Առաջարկը պետք է ներառի՝ 

  1. Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),
  2. Առաջարկը պետք է լիովին համապատասխանի Տեխնիկական առաջադրանք. doc և Ժամանակացույց.excel ֆայլերում ներկայացված պահանջներին:
  3. Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր`   առկայության դեպքում, 
  4. Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, /անհրաժեշտության դեպքում/
  5. Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին) /անհրաժեշտության դեպքում/

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին`   բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի`   Ամերիաբանկի համար:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`   .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Արինա Սարգսյանին`   arina.sargsyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։


«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չի պարտավորվում ընդունել առաջարկներից և ոչ մեկը:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է  29/01/2025թ`   ժ 16:00-ն:

Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին`   29/01/2025թ. 16:00-18:00-ն ընկած 
ժամանակահատվածում`   tenders@ameriabank.am էլ հասցեին։

Ներկայացվող առաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ ներառված հարկերը և ապրանքի մատակարարման ժամկետը։