ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ CLEANING-0425 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
15Հնվ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ CLEANING-0425

15 Հնվ, 2025 | Ակտիվ |

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն գրասենյակային տարածքների և ԱԳՄ-ների մաքրության ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է գնանշման հետաքրքրություն ցուցաբերած ընկերություններին: Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում ներկայացված ծառայությունների համար:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև: Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին`   բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի`   Ամերիաբանկի համար:

Անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով`   .xlsx ֆորմատով` յուրաքանչյուր մասնաճյուղի/ԱԳՄ-ի համար նշելով ամսավճարը և նախատեսվող աշխատակիցների քանակը:

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների գծով ավագ մասնագետ Աննա Վարդազարյանին`   Anna.vardazaryan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2025թ. Հունվարի 30-ը, ժ. 18:00-ն:

Գնանշման փաստաթղթերը կարող եք ներբեռնել այստեղ: