28Նյմ
Microsoft Office արտոնագրերի ձեռքբերման համար գնանշման հրավեր IT -1124
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու Microsoft Office արտոնագրերի ձեռքբերման համար գնանշմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը, Excel ֆայլի այն Sheet-ը, որում ներկայացված են գները, պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով: Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 06/12/2024թ` ժ 16:00-ն:
Գաղտնաբառը անհրաժեշտ է ուղարկել առանձին` 06.12.2024թ. 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում` tenders@ameriabank.am էլ հասցեին։
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Գոհար Հարությունյանին` gohar.harutyunyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: