22Մյս
Պահեստի կառավարման ծրագրերի գնանշման հրավեր IT-0524
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու պահեստի կառավարման ծրագրերի/լուծումների գնանշման հարցմանը:
Ծրագրի լուծումն անհրաժեշտ է պահեստի կառավարման, գործառնությունների օպտիմալացման, գույքագրման, գույքի տեղաբաշխման, ապրանքների ընդունման և բաց թողնման գործընթացի ավտոմատացման /բառ կոդեր կամ QR կոդեր սահմանելով/ և այլ գործառնությունների համար:
Մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերություններին խնդրում ենք կապ հաստատել մինչև 30/05/24թ. ժամը 17:00 Արինա Սարգսյանի հետ` ստորև կոնտակտային տվյալներով.
Հեռ. համար 096-10-28-70
Էլ. փոստ arina.sargsyan@ameriabank.am